Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՆՁՆԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Աղեքսանդր Տյումա, Դյումա հայր (1803—1870), ֆրանսիացի հայտնի վիպասան։

Անտիսթենես, Անտիստենես (մոտ 435—370 թ. մ.թ,ա.), հին հունական փիլիսոփա, Սոկրատի աշակերտը։

Ասկղեպիոս, Ասկլեպիոս. (124 —96 թ. մ.թ.ա.), հին հունական հայտնի բժիշկ։

Արիստոտել (384 —322 թ. մ.թ.ա), հին հունական խոշորագույն փիլիսոփա։

Դիոգենես (մոտ 404—323 թ. մ.թ.ա.), հին հունական փիլիսոփա։

Եզոբոս, Եզոպոս (VIդ. մ.թ.ա.), կիսալեգենդար հույն առակագիր։ Ծնվել Է Փռյուգիայում։

Լամարթին, Լամարտին Ալֆոնս (1790 —1869), ֆրանսիացի բանաստեղծ, հրապարակախոս և պատմաբան։

Լաֆոնթեն, Լավոնտեն ժան (1621 —1695), ֆրանսիացի հայտնի բանաստեղծ-առակագիր։

Լիթոե, Լիտրե Էմիլ (1801—1881), ֆրանսիացի փիլիսոփա, բժիշկ և լեզվագետ։ Հայտնի Է նրա ֆրանսիական լեզվի բացատրական բառարանը։

Կրատես (IV գ, մ.թ.ա.), հին հունական փիլիսոփա, Դիոգինեսի աշակերտը։

Խրեսոս, Լիգիայի վերջին թագավորը (560—546 թ. մ.թ.ա), որի ժամանակ երկիրը նվաճեց Կյուրոս թագավորը։ Կրեսոսը հռչակված էր իր հարստությամբ ու ղեխություններով։

Հիպոկրատ (մոտ 460 — 377 թ մ.թ.ա.), անտիկ բժշկության հիմնադիրը։

Հոբնաղ, Յուվենալ (մոտ 60—140 թ. մ.թ.ա.), հռոմեացի հայտնի բանաստեղծ-երգիծաբան։

Ղուկիանոս, Լուցիան Գայ (մոտ 180—102 թ. մ.թ.ա), հին հռոմեական հայտնի երգիծաբան և հրապարակախոս, որին Էնգելսը անվանել է հին աշխարհի Վոլտերը։ Լուցիանը դատապարտեց ազնվականության բարոյական քայքայումը և իր հեգնող գրչով հանդես եկավ ժամանակի իշխող խավի որոշ ներկայացուցիչների դեմ։ Նրա բազմաթիվ գործերից պահպանվել են միայն պատառիկներ, հայտնի են հատ-