Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կապես «Մեռելների երկախոսություն» և «Երկախոսություն աստվածների» աշխատությունները:

Մեկենաս, Գայ (74 — 64 թ. մ.թ.ա — 8թ. մ.թ.ա.) հռոմեական պետական, գործիչ և գրող, հովանավորել է արվեստն ու գրականությունը։

Մենիպպոս (III գ. մ.թ.ա.), հին հունական երգիծաբան և փիլիսոփա։

Մաքս Մյուլլեր, Մակս (1823—1900), անգլիացի ֆիզիոլոգ, հեղինակը մի շարք բանասիրական աշխատությունների և համեմատական դիցաբանաթյան։

Շահնուր — Հրապարակախոս, խմբագիր ու թարգմանիչ Մատթեոս Մամուրյանի (1839—1901) ծածկանուններից մեկը։

Պղատոն, Պյատոն (427—348 թ. մ.թ.ա.) հին հունական խոշորագույն փիլիսոփա, Սոկրատի աշակերտը, իդեոլոգը՝ ստրկատիրական արիստոկրատիայի։

Պոսյուե, Բոսյուե Ժակ (1627—1704), ֆրանսիացի եպիսկոպոս, քարոզիչ- պատմաբան, մոլեռանդ կաթոլիկ, հայտնի է իր դամբանականներով:

Սոկրատ (մոտ 469—399 թ. մ.թ.ա), հին հունական փիլիսոփա։

Սողոմոն (ճ գ. մ.թ.ա,), հին Հրեաստանի թագավոր, հռչակված իր բարոյախոսաթյամբ:

Վիքթոր Հյուկո, Վիկտոր Հյուգո (1802—1885), ֆրանսիացի խոշորագույն վիպասան, բանաստեղծ և դրամատուրգ։

Տեմոսթեն, Դեմոսթեն (384 — 322 թ. մ.թ.ա), հին Հունաստանի քաղաքական դեմքերից, մեծ ճարտասան։

Տանդե, Դանտե Ալիգիերի (1265—1321), վաղ վերածննդյան շրջանի իտալացկան լեզվի։ Հռչակված Է նրա «Աստվածային կատակերգությունը» բաղկացած երեք մասերից՝ «Դժոխք», «Քավարան», և «Արքայություն»։

Ֆենելոն, Ֆրանսուա (1651 — 1715), ֆրանսիական գրող, մանկավարժ, ֆրանսիական ակադեմիայի անդամ, հեղինակը «Տելեմակի արկածները» վեպի։