Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերախլամըշ — հոգս անել, սըրտնեղել
Մոսեո — կամ մոսիո, մյուսու, պարոն
Մորոսություն — խենթություն, հիմարություն
Մուշու — մոսիո բառի աղավաղումը

Յատես — տարած (գրազի ժամանակ արված բացականչություն)
Յարտաքս ըլլալ — ընկերակից լինել, օգտակար լինել
Յարտըմ ընել — օգնել
Յումուրճախներու գալ — փորձանքի գալ

Նալլեդ — անեծք
Նասըր — կոշտուկ
Նկանակ — հացի տեսա բլիթ

Չարշաֆ — սավան
Չիթիլեմիշ ընել — տրորել
Չինկյանե — գնչու, բոշա
Չանքի — որովհետև

Պակլա — լոբազդի ընդեղեն
Պասա քոլա — օսլայելու ձև
Պերի — ի վեր, հետե
Պիլե — անդամ, նույնիսկ
Պողիգղոտ — պոլիգլոսոս. շատ լեզուներ գիտցող
Պոն Ժուր — բարև, բարի օր
Պրաս — բրաս

Սեպեքի — համարե թե
Սըվոնք — սրանք
Սիլքմե — բադրիջանով պատրաստված կերակուր
Սյուսլի — զարդարուն
Ստավրիտ — ձկան տեսակ
Ստգտունք — մեղադրանք
Սուարե — երեկույթ

Վերեմ — թոքախտ
Վերեսիե — ապառիկ
Վոնոս — էշ

Տեյի — որովհետև, իբր թե, թե
Տեքոլթե — հոլանի
Տյուզ — օղիի տեսակ
Տոլապ — պահարան
Տրամ — կամ տրեմ. ծանրության ամենափոքր միավորը

Րախի — օղի

Փարա — դրամ

Քեֆալ — գլխաձուկ
Քոլա — օսլա
Քոնսոլ — սեղան-պահարան

Օլիո տի րիչինո — լուծողական (Ռիչինայի յուղ)
Օհարսակ — օրհասարակ օրը կես դառնալ, միջօրե
Օրըվուրար — ցտեսություն

Ֆարզ ընել — ենթադրել
Ֆերահլամիշ ըլլալ — զվարթանալ, սիրտը բացվիլ (հովանալու իմաստով)
Ֆուրուն — փուռ