Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղավնի — Դրամ ուզելու։ Մին կըսէ, թե Արամազդին բերանը ես շինեցի և ստակս չառի, մյուսը կըսե, թե քիթը ես շինեցի և դրամ չառի, ուրիշ մը կըսե, թե աչքերը ես փորեցի և չվճարվեցա։ Վերջապես ասոնց հաշիվներուն նայելով՝ երեք հարյուր ոսկիի չափ դեռ պարտք կա եղեր, և այս պարտքը կուգան իզմե պահանջելու։ «Ես չեմ ճանչնար ձեզի», կըսեմ, «Մենք քեզի կը ճանչնանք» կըսեն։ Հնդկահավին կը ղրկեմ, չեն երթար։ Քանի մը անգամ վռնտեցի, որովհետև դրացիներս կը կարծեն, թե պարտականն ես եմ, նորեն եկան և սկսան զիս նեղել, ես ալ, ճարս հատնելով, որոշեցի վանդակես դուրս ելնել և ասդին անդին ժամանակ անցունել, մինչև որ սա գործը մաքրվի։ Կաղաչեմ, քիչ մը ժամանակ քովդ պահե զիս, և թող մի՛ տար, որ ուրիշին խոսքին հավատալով՝ ճամփա ելնող աղավնի մը քարկոծվի։

Ծիծաղ — Ներս մտի՛ր և մի՛ վախնար։

Աղավնի — Դուն հավատարիմ շուն մես և անիրավներուն դեմ կրնաս կռվիլ։

Ծիծաղ — Կռվիլն ալ խո՞սք Է, կը խածնեմ։

Աղավնի — Խածնելեն ի՜նչ կելնե, արդեն հնդկահավն խածվածք մը ունի։

Ծիծաղ — Ունի՞... ինչո՞ւ ուրեմն խածված կենդանիներեն չես զգուշանար, աղավնիս։

Աղավնի — Ի՞նչ գիտնամ, չուներ կան, որ անոթութենե մղված կը խածնեն։

Ծիծաղ — Անոթի չունեն ընդունված վերքը շուտ կանցնի. իսկ հավատարիմ շան տված վերքն՝ անբուժելի է։

Աղավնի — Ներեցե՛ք, ես չէի գիտեր այս կետը։

Ծիծաղ — Քան ցանքն քուկդ է, որ առանց ճանչնալու դիմացինդ՝ անոր խոսքին հավատացած ես և ճամփա ելած, հնդկահավն այս խնդրույն մեջ հանցանք չունի։

Բարոյական — Կերպարանքն, խոսքե մի՛ խաբվիք գործեն դատեցեք և վստահ եղե՛ք, որ երբ անդրիագործ փնտրեք փայտահարի չպիտի հանդիպեք։