Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատվության, հրաժարականս տվի և մեկնեցա։ Կը հարցնեմ հիմա, այս լուսավորյալ դարուս մեջ արդարանալի՞ է հոգաբարձության այս ընթացքը։

Ծիծաղ — Բնավք երբեք։

Կատու — Ուստի քիչ մը չե՞ս խածներ այդ հոգաբարձությունն։

Ծիծաղ — Խածնելը շատ է, քիչ մը հաչելը բավական է։

Կատու — Հաչե՛, կը խնդրեմ, չմոռնաս։

Ծիծաղ — Չեմ մոռնար։

Բարոյական — Հարմար կուգա՞ այս առակն իգական սեռի վարժարաններու հոգաբարձություններուն, որ երիտասարդ դասատուներ պաշտոնի կոչելեն ետքը՝ անոնց դասատվության ժամանակ՝ մեյ մեկ կնիկ սպասել կուտային երբեմն դասարաններու մեջ։