Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԻԾԱՂ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ծիծաղ — Բարոյական, աղեկ գիտես, որ տնօրենությանս տակ գտնվող շուներուն մեջ դուն ամենեն ավելի սիրելի ես ինձ. ուստի կը վիրավորվիմ երբ տխուր տեսնեմ զքեզ։

Բարոյական — Տխուր չեմ։

Ծիծաղ — Ինչո՞ւ քիթդ կախեր ես ուրեմն քանի մօրե ի վեր:

Բարոյական — Քիթս բնավ կախած չեմ. շիտակը խոսելու համար, Ծիծաղ, կը հայտնեմ քեզ, թե այսուհետև չպիտի կրնանք մեկտեղ մնալ։

Ծիծաղ — Ի՞նչ է պատճառն, ծանր խո՞սք մ՛ըրի քեզի, արժանավայել հարգա՞նք չմատուցի, շաբթու գլուխ շաբաթականդ չվճարելով՝ ի հւսշիվ առնելիքիդ հարուստներեն անգանձելի ընկալագիրնե՞ր տվի քեզի. ըսե՛, եղբայր, ի՞նչ ըրի:

Բարոյական — Ես այս շաբաթականով չեմ կրնար ապրիլ։

Ծիծաղ — Ո՞վ ըսավ քեզի, թե այս պաշտոնին մեջ կարելի է ապրիլ։

Բարոյական — Անանկ ասպարեզ մը կ՛ընտրեմ, որուն մեջ կարենամ հանգիստ ապրիլ։

Ծիծաղ — Ի՞նչ գործ պիտի ընես, դուն դրամագլուխ չունիս։

Բարոյական — Օրական թերթ մը կը հրատարակեմ և խմբագրություն կընեմ։

Ծիծաղ — Այդ քու գործդ չէ. խմբագրությունն դժվար է, և զայն առաջ տանելու համար շատ սատանայություններ պետք են։ Օրինակի համար, մեկն՝ որ բաժանորդ չէ՝ ութը տարիե ի վեր, պահանջած իրավունքներն ձեռք բերել կը փափագի և