Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաբար կը խնդրենք ճերմակ գլխարկեն չվշտանալ ոմանց հարվածներեն, որովհետև կը գտնվի հարկավ թերթ մը, որուն բաժանորդ չըլլա ճեըմակ գլխարկն, որք շահասիրության ոգվով կուղղվին իրեն դեմ։

Բարոյական — Ենթադրենք, թե բաժանորդս չէ։

Ծիծաղ — Այն ատեն տարբեր ընթացք մը պիտի բռնես. կատարյալ լռություն պիտի պահես և միայն մտքեդ պիտի ըսես. «Ինչո՞ւս պետք իմին, ես իրիկվան հացս ու միսս նայիմ. ինձի՞ մնաց անոր ասոր իրավունքն պաշտպանելն կամ անոր ասոր անիրավություններն հարվածելն. ինչո՞ւ ամենուն հետ ավրվիմ. մարդ մարդու պետք կըլլալ օր կըլլա, որ կերթամ իրմե օգնություն կուզեմ, ի՞նչ փույթ ինձի, ան ալ գետնին տակն անցնի, մյուսն ալ»։ Եթե պահես այս չեզոք դիրքն՝ որ տասը հազարին մեկ անգամ իսկ չպատահիր, որովհետև պիտի ստիպես զինքն, որ բաժանորդ գրվի քեզի և չգրվելուն պես պիտի սրդողիս և դեմ պիտի գրես, այն ատեն ալ ընթերցող չես ունենար և կը վնասես։


Բարոյական — Հասկցա, ուրեմն խմբագրություն կը կոչվի այն արհեստն, որով մեկն կացինն ուսը զարնելուն պես՝ բաժանորդ յեղողներուն մեջ կը մտնե։

Ծիծաղ — Ընդհանուր առմամբ խմբագրության սահմանն քիչ մը տարբեր է քու տված սահմանեդ, իսկ մասնավոր տեսությամբ չափազանց չեմ տեսներ այս սահմանն։ Ինչ կսես, Բարոյական, կը հուսա՞ս, որ հաջողիս այս ասպարեզին մեջ։

Բարոյական — Ի՞նչ գիտնամ... դժվարացուցիր դուն գործը... ինձի ըսած էին, թե խմբագրությունն ընդհանուր կենդանիներուն օգտին համար միայն կաշխատի։

Ծիծաղ — Բառերուն սահմաններն ամեն օր փոփոխության ենթական են։

Բարոյական — Փաստաբանություն չե՞մ կրնար ընել։

Ծիծաղ — Կը նայիմ, որ շատ անփորձ ես և տղու մը պես կը խոսիս, մինչդեռ փորձառու ծերունվո մը պես խոսելու էիր։ Փաստաբանությունն դյուրին է, միտք հոգնեցնող և բերան մաշեցնող արհեստ մէ. յուրաքանչյուր դատի համար տար¬ բեր տարբեր պատասխաններ պատրաստելու է, շինելու է։