Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեմն ելնես՝ կը ցավի, կուլա, սուգ կառնե և պերճախոսության ամեն կանոններն կը գործածե ցավելու համար, թե հակառակ յուր ջանից չէ հաջողած զքեզ ավելի շահավոր գործերու մեջ տեսնելու։

Ավանակ — Հասկցա:

Ծիծաղ — Այս մասին միլիոնավոր օրինակներ ունիմ, զորս մի առ մի թվելն անօգուտ կը համարիմ. չտեսա մեկն,— թերևս կարճատես եմ — որ պիղծ միջոցներով դրամ հավաքած է պատվավորներու կարգն անցած էակի մը ըսե. «Արարա՛ծ, դուն լիրբին, անամոթին մեկն ես, միլիոնավոր ոսկիներդ միլիոնավոր անբարոյականություններդ կը պատմեն, դուն պատվավորներու քով գործ չունիս, վար իջիր անկե». չտեսա նաև էակ մը որ այդ արարածին չըսե. «Հարուստներուն մեջ ամենեն պատվավորն, առաքինին ես դուն, անմահության արժանի ես»։ Ոչ ալ տեսա մեկն, որ վաթսունամյա կնկան մը պճնասիրությունն տեսնելով՝ ըսե անոր, «Կի՛ն դու, չես խպնիր, այսպես հագվիլ, պճնվիլ կը վայլե քեզի, գեղեցկության տեսակետեն ո՞վ կը նայի քեզի, եթե էրիկ կուզես քեզի առնող չըլլար, ինչո՞ւ ուրեմն ատանկ սիրտ խառնելու զարդեր կուտաս երեսիդ, կորի՝ սըկե, անպիտան»։ Չհանդիպեցա մեկուն, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք դիտեր, քանի մը բարեկամներեդ, քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այս ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամմեցե՛ք սենյակեն դուրս»։ Եթե ես համր ըլլայի և ինձի ըսեին, թե հրամանքնիդ համր եք, բնավ չպիտի բարկանայի, մինչդեռ եթե խուլի մը ըսվի, թե կարծեմ ականջնիդ քիչ մը ծանր է, աշխարհ տակնուվրա կըլի կը հալածեն զքեզ, կը ծեծեն՝ առարկելով, թե «Աս ի՞նչ անկրթություն է, ընկերականության մեջ ներելի է այդ անքաղաքավարությունն, պարզապես հայհոյություն մէ, դանակով զարնելն ավելի արդարանալի է, քան թե ատանկ ծանր խոսքով մը»։ Այս է ահա մարդերուն աշխարհին մեջ իրաց վիճակը, տգեղին զեղեցիկ, տգետին գիտուն, տձևին ձևավոր, տկարին կարող կըսեն, կը շողոքորթեն, կը շողոքորթվին, կը բարձրացնեն բարձրանալու նպատակով միայն,— ո՞րքան ցած է այս բարձրու—