Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունն, թերություն տեսնողին և զայն գրողին անկիրթ կանվանեն։ Գովելու է, լավ գովելու է, շատ գովելու է. այն ատեն դուն ալ կը գովվիս, հովանավորություն կը վայելես։ Ոևէ անպիտան գրվածքի մը վրա ներբողներ կարդալու է, ոչ միայն ներբողելու է, այլ քու ներբողականդ ալ անպիտան կերպով գրելով՝ դովաբանված դրվածքին հարմարցնելու է։ Եթե այդ դրվածքը տառասխալներ ունի՝ դուն ալ տառասխալ գրելու ես գովասանականդ։ Թեսավրոս կըսե, թե Պղատոն կոր կը և անոր աշակերտներն ալ կոր կը քալեին։ Հիմա ալ այս պես կընեն, որովհետև մեծ անկրթություն է դրության մը տձև և տգեղ կողմերն ցույց տալ։ Անկեղծությունն անկրթություն և անկե ավելի ստորին...ություն մԷ այսօր, և ոչ ոք կը զարմանա եթե ըսեմ. «Այս խոսքերս ընելուս համար ներեցեք անկեղծությանս, ով մարդեր»։ Անմիջապես կը ներեն ըսելով. «Հանցանքին համար ներումն խնդրեց»։ Ո՜վ անկեղծություն, ի՞նչ ունեիր դուն, որ այսպես հանցանքներու ցանկին մեջ անցար, և դուն, ո՛վ ավանակ, ինչո՞ւ չես ուզեր, որ անկեղծությանդ համար իմ դոհունակությունս հայտնեմ քեզ։

Ավանակ — Որովհետև արժանիք մը չէ անկեղծությունն... և չէի կարծեր, որ մարդն այսչափ կեղծավոր է։

Ծիծաղ — Անկեղծությունն հալածվեցավ կեղծավորությունեն, որ տպարանապետի, թղթավաճառի և ցրվիչի ծախուց դիմադրելու համար, ամենուն դիմեց և բարեկամներ վաստկեցավ։

Ավանակ — Կարելի չէ՞ նորեն անկեղծության դառնալ։

Ծիծաղ — Խիստ դժվար Է։ Գիտեմ ես դերասանուհի մը, որ սիրահարի դեր կը կատարեր, և այս դերասանուհին յուր դերին այնքան վարժվեցավ, որ դեմն ելնող երիտասարդին հետ սիրահարություն ընել կուզեր։ Նույնպես կը ճանչնամ նաև դերասան մը, որ սպասավորի դեր կը կատարեր և այս դերասանը եթե տեղ մը հյուր երթար՝ կուզեր սուրճն ինք եփել և տան տիրոջ հրամցնել. դերասաններ կան, որ մարդ խաբելով ստակ կորզելու դերեր կատարած են թատերաբեմի վրա, և հիմա թատերաբեմեն դուրս ալ նույն դերը կը կատարեն։ Պարոն ավանակ, ըսել կուզեմ, թե վարժությունն մեծ