Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վական քալելեն ետքը, շենքե մը ներս մտավ և սկսավ երկրպագություն ընել բարեպաշտությամը։ Բարձրաձայն քահ, քահ մը բրդավ։ Աղոթողն չիմանար։ Քրքիջներն ավելի ևս կը բարձրանան, բարեպաշտին եռանդն ջերմ է, միտքը հափշտակված է, չլսեր, և վերջապես մեկը կուգա մեկդի կը քաշե զայն։ Գինետուն էր մտած տեղը, և այն, որուն երկրպագություն կըներ, տակառ մէր՝ լի պատվական գինիով։ Խեղճը կը կարծե եղեր, թե մեհյան մտած է։ Ահա ոտներ, որ կապստամբին մտքին դեմ, վարժությունն այնքան հզոր ազդեցություն ունի։

Ավանակ — Իրավունք ունիս, գեշ բան է վնասակար բաներու վարժվիլը։

Ծիծաղ — Լեզվի մասին ալ այսպես է, հայհոյել վարժված լեզուն կը հայհոյե նույնիսկ այն պահուն, որուն տերը օրհնել կուզե, ահ վարժություն...

Ավանակ — Ուրախ եմ, որ ես անանկ դիմակ և վարժություն չունիմ։

Ծիծաղ — Ես ալ անոր համար կը հարգեմ զձեզ։

Ավանակ — Շնորհակալ եմ։

Ծիծաղ — Բժշկական օրենքով գլուխն պետք է պաղ բռնվի և ոտները տաք, ես տեսած եմ շատեր, որ այս օրենքին չեն հնազանդիր և շատ քաջառողջ են, ցավ չեն իմանար, որովհետև այդպես վարժված են։ Մեկն ուրիշ մը կը կործանե, կը կողոպտե, բնավ անհանգստություն չզզար, այնպես կը թվի իրեն, թե բարիք մը ըրած է, ինչո՞ւ, որովհետև վարժված է խիղճը պաղ բռնել և շահը տաք։ Պարոն ավանակ, դուք շատ երջանիկ եք, որ ձեր մեջ ասանկ սիրտ ու միտք մաշեցնող խնդիրներ չունիք, բնութենե ձեզ տրված կերպարանքով կը պտըտիք և զձեզ տեսնողն անմիջապես կը ճանաչե, թե ավանակ մեք, մինչդեռ մարդերու մեջ շատ դժվար է զիրար ճանչնալն։ Մարդու դիմակով կերևան քեզ, սակայն չես գիտեր թե ի՛նչ են, կենդանիներուն ո՛ր սեռին կը պատկանին։

Ավանակ — Աս ի՞նչ սիրտ հատցնող բան է եղեր մարդ ըլլալն։ Կաղաչեմ, ալ մի՛ խոսիր, որովհետև զզվանք գալ սկսավ ինձի։ Մնաք բարով, կը բարևեմ շուներդ։

Ծիծաղ — Շնորհակալ եմ, երթաք բարով, երբեմն երբեմն եկուր։