Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր մը, պատմական տեսություն մը, գիտական հոդված մը, զույգ մը կոշիկ, քիչ մը պաքսիմաթ և քանի մօրեն բեր։

Կապիկ — Մնաք բարով։

Ծիծաղ — Երթաք բարով։

Բարոյական — Ամեն բանին նմանիլ փափագողն բանի մը չկրնար նմանիլ և թերևս կը կորուսնե զայն, որուն մեջ թերևս կրնար իրեն նմանողներ ունենալ։


ԾԻԾԱՂ ԵՎ ՀԱՄԲԱՎ

Ծիծաղ — Ո՞ւր էիր երկու օրե ի վեր, անպիտան շո՛ւն։

Համբավ — Կենդանիներուն սինոդը գնացի, որպեսզի վիճաբանություններուն ներկա գտնվելով տեղեկություն բերեմ քեզ։

Ծիծաղ — Երկու օրե ի վեր կը շարունակվի՞ սինոդը։

Համբավ — Ո՛չ, առջի օրը մեկ ժամեն գոցվեցավ։

Ծիծաղ — Ո՞ւր էիր ուրեմն։

Համբավ — Ի՞նչպես հասկցնեմ քեզի, ամենքը կը խենդենան վրաս, ամենքը կը սիրեն զիս, ամենքը զիս ունենալ կը փափագին։

Ծիծաղ — Ի՞նչ սիրուն բան ունիս դուն, որ վրադ իյնան... հիմարներու քով միայն ընդունելություն կրնաս գտնել... և կը տեսնեմ, որ ինքզինքիդ մեծ կարևորություն կուտաս, անկիրթ, պարծենկոտ, բթամիտ, խայտառակ...

Համբավ — Կարծեմ թե զիս այնքան նախատելու իրավունք չունիս, մանավանդ երբ վայրկյան մը հիշես, թե Տիտանա և Երկրիս աղջիկն եմ ես և հին ժամանակները կը պաշտվեի իբր դիցուհի։

Ծիծաղ — Լռե՛, պապանձե՛, հին ժամանակներն անցած են և անցյալին փառքովն պարծենալն հիմարություն է, հիմա ժամ տնակները նոր են և յուրաքանչյուր ոք յուր ներկայովը միայն կրնա փառավորվիլ, շաղակրա՛տ։

Համբավ — Բանաստեղծներն իրենց ոտանավորներուն մեջ զիս նստեցնելու տեղ չեն կրնար գտնել և դուն պատռտած քուրջի մը վրա կը պառկեցունես զիս աղբանոցի քով: