Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և կենդանիներու շահու համաձայն կը գտներ։ Ութներորդն ածիլված չըլլալուն համար բացակա էր։ Իններորդն յուր հորը եղբորը զավկին քրոջը թոռան եղբոր որդվույն, աներձագին, զոքանչին մեծ մորը քրոջը տղուն քեռայրին քրոջը մատին վրա վերք մը բացված ըլլալն ցավոք սրտի ծանուցանելով՝ կաղաչեր, որ իր բացակայությունն օրինավոր և բանավոր դատվի։ Տասներորդը երկու օրեն հետո կատարվելիք հարսանիքի պատճառավ երկու օխա օղի խմած ըլլալով՝ ստամոքսին վրա թեթև տկարություն մը զգացեր է, և անոր համար բացակա գտնվեր է։ Տասնմեկերորդը կը գրեր, թե հորին չվանը բրդելով դույլը հորին մեջ ինկեր է և զայն հանելու զբաղած լինելով՝ չէ կրցեր ներկա գտնվիլ։ Տասներկուերորդը նեղ կոշիկներն առարկելով կը հավելուր, թե մինչև որ զույգ մը մեծ կոշիկներ չառնե՝ չպիտի կրնա սինոդին գալ։ Տասներեքերորդը...

Ծիծաղ — Հերիք է, գլուխս ցավեցավ։ Բայց դուն ո՞ւր էիր երկու օրե ի վեր։

Համբավ — Սինոդը այս բացակայություններն նշանակելեն հետո՝ ատյանը փակեց և ես ալ տեղս գալու համար երբ դուրս ելա՝ քանի մը հոգի զիս գրկեցին, տուն մը տարին, ուսկից հազիվ կրցա խալսիլ։

Ծիծաղ — Ի՞նչ ըրիր հոն։

Համբավ — Ինչո՞ւ պատմեմ, նորեն պիտի բարկանաս։

Ծիծաղ — Քեզի ի՞նչ, զրուցե՛, կուզեմ որ պատմես և բարկանամ, ես հաճույք կզգամ թեթևություններու վրա բարկանալով։

Համբավ — Բայց ես զքեզ միշտ զվարթ մեկը կը կարծեի։

Ծիծաղ — Ուրախ եմ, որ քեզի նման թեթևի մը կարծածին պես չեմ եղեր։ Ո՞ր տրամաբանությամբ, կամ ո՞ր փիլիսոփայությամբ ձեր մեծապատվությունն կարծեր է, որ ես միշտ զվարթ ըլլամ. ի՞նչ տեսար, որ զվարթություն պատճառե, անմիտ, ապուշ... հիմար, ախմար:

Համբավ — Մի՛ բարկանար։

Ծիծաղ — Պատմե՛, ի՞նչ ըրիր այն տունը...

Համբավ — Ձեռքե ձեռք պտըտցուցին ինձի, մեծ պատիվ-