Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներ. մեծ հարգանքներ, կեր ու խում, պար, երգ, դաշնակ, և այս ամենն միմիայն զիս ունենալու համար...

Ծիծաղ — Լմնցո՛ւր, ա՛լ հերիք է... գլուխս դառնալ սկսավ. եկուր, Բարոյական, դուն խոսե՛։

Բարոյական — Վայ գլխուն այն համբավին, որ կերուխումի, պարի, երգի և դաշնակին ազդեցությամբ կստացվի. կեղծ դրամ մ՝է այն և հետևապես զայն ստացողին վնաս կը պատճառե, և ոչ թե օգուտ։ Ով համբավի խենթեր, աշխատեցեք միայն բարի, օգտակար և գեղեցիկ ըլլալ, և ոչ թե կեղծ մարդասիրությամբ, շինծու վեհ անձնությամբ և արվեստակյալ դյուցազնությամբ համբավ դնելով ուրիշները խաբել և ամենուն վնասել. ստությունն խարխուլ հիմ մէ, և անոր վրա կառուցված համբավն երկարատև չկրնար ըլլալ։


ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ[1]

Եթե օրենսդիր մը ըլլայի՝ կիներուն չափազանց պճնասիրությանը համար կառաջարկեի, որ մեկ կնկան չորս տրվի անոր ծախսերուն կուրծք տալու համար։

Արդյոք ընդհանուրին շահն մասնավորին շահուն չզոհելու սկսզբա՞մբ է, որ կիներեն ոմանք իրենց ամուսինեն զատ ուրիշ անձեր ալ սիրելու տրամադիր կր գտնվին։

Ամուսնությունն անանկ պատերազմ մէ, որուն բոլոր բանակները կամավորներե կը բաղկանան, ուստի ամուսնության մեջ վիրավորվածներն այնքան կը ցավին, որքան կամավորները:

Սիրահարները կյուրակե չունին։

  1. Ծիծաղին ասկե առաջ այլ և այլ սուտ անուններով հրատարակած խայթվածներն, խորհրդածություններն, բառարանն և այլն, և այլն, որ թռչուն թղթերու վրա երևցած լինելով սպառած են այժմ, ներկա գործույս մեջ պիտի հրատարակվին մաս առ մաս։