Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներու պետք և ո՛չ ալ իրենք զիրենք խիստ մեծ կարծող կենդանիներու հարգանաց կարոտություն, պիտի մեծարեմ և պիտի պատվեմ այն կենդանիներն, որ իրենց նմաններուն եթե ոչ օգտակար, գեթ վնասակար ալ չեն, և այս ամենն պիտի ընեմ առաջնորդ ունենալով ինձ անկեղծությունն, որու հետևած եմ ցարդ, և որ ետևես եկած է մինչև հիմա։


Ահա՛, ընթերցո՛ղ, գործույս համառոտ ծրագիրն, որ կրնա, կըսեն, օգտակար ըլլալ մեր ազգայիններուն։ Առակն ընդհանրապես հրահանգիչ համարված Է պզտիկ տղաներուն համար, և ես չեմ կարծեր, թե իբրև մանկավարժ չնկատվի մեծ տղաներու համար։