Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի վճարեք բժիշկներու և քիչ անգամ ձեր քիթը բերանը պիտի ծմռկեք լեղի գեղեր ուտելով։

Աքիլլես — Չենք ընդունիր, զորությունն միշտ հարգ ունի, կուզե բազկի մեջ բնակի, կուզե ուղեղի մեջ, ինչպես նաև հանճարն միշտ հանճար Է, կուզե գլուխի մեջ նստի, կուզե ոտքի մեջ ըլլա. պատիվ վայելելու իրավունք չունին այն կաքավչուհիներն, որ հիանալի կերպով կը պարեն և ամենուն զարմացումը կը հրավիրեն, ահա ոտքեր, որ հանճար ունին։

Անհաղթ — Կը կրկնեմ պաշտոնակցիս կարծիքն։

Ծիծաղ — Սխալ հասկցաք, ըսել ուզեցի՝ թե բազկի զորությունն յուր առջի պատիվն չունի։

Անհաղթ — Ատ ուրիշ խնդիր... բավական Է, որ զորություն մէ։

Ծիծաղ — Ենթադրենք սակայն, թե իրարու հետ ըմբշամարտեցաք և ձեղմե մեկը հաղթեց. ո՞վ պիտի առնու մրցանակն.— Հաղթողն, որ աքաղաղ մէ.— Ո՞վ պիտի զրկվի մրցանակեն.— Հաղթվողն, որ դարձյալ աքաղաղ մէ։ Մարդերու պես մի՛ ըլլաք։ Եթե ես մարդ ըլլայի ամենեն փայլուն հանճարն, հոգ չէ թե ի՛նչ ազգեն է, մարդկության պատիվ պիտի համարեի, ինչպես նաև ամենեն ապուշն, ո՛ր ազգին ալ պատկաներ, մարդկության անպատվություն պիտի սեպեի. այսուամենայնիվ պիտի աշխատեի զարգանալ։ Մրցումն օրինավոր ըլլալու համար, հարկ է, որ երկու տարբեր ցեղե կենդանիի մեջ կատարվի այն, ինչպես տեղի կունենար Եզոբոսի ժամանակներն՝ ուր նապաստակն կրիային հետ կը մրցեր և մրցանակ կառներ։ Բայց այս օրինավորությունն հասկցող չկա։ Մարդերն երկու ձի և երկու էշ իրարու հետ մրցիլ կուտան։ Ք...ին ձին Պ...ին ձիեն առաջ կը հասնի նշանակետին։ Նույն գիշեր տունը հացկերույթ կըլլա, կը հրավիրվին անոր բոլոր բարեկամներն, որ կը շնորհավորեն Ք...ն այն մրցանակին համար, զոր յուր. ձին վաստկեցավ։ Ք...ն ուրախութենե կը ցատկե, մինչդեռ Պ...ն քանի մը շաբաթ մարդու երևալու կամչնա այն անպատվության համար, զոր յուր ձին պատճառեց քանի մը քայլ ետ մնալուն համար։ Տ...ին էջը Փ...ին ավանակեն արագընթայց կը հանդիսանա։ Շնորհավորություններ, խնդակցության նամակներ,