Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐՏՈՆ

Ահա զենք մը՝ որով մեկը կրնա այս լուսավորյալ դարուս մեջ կամա և ակամա գիտությամբ և անգիտությամբ ամեն անքաղաքավարություն ընել և քաղաքավար ըսվիլ։

Մեր խելքը չհասավ այս բարտոնին։

Այս բարտոնը շատ մեծ բան մէ եղեր քաղաքակրթյալ ազգերու մեջ. թագավորներն անգամ գլուխ կը ծռեն եղեր (ժամանակավ) այս բարտոնին. իսկ հիմա մարդ չկա աշխարհին մեջ որ այս բարտոնին զորությունը չճանչե. մեկ խոսքով, ինչ որ էր ժամանակավ պրոպատիկյան ավազանը հիվանդներու համար, նույնն է հիմա բարտոնն անկիրթներու համար։ Ասոր պատվույն դպիր, անոր ստակը գողցիր, ուրիշի մը ուզածիդ չափ հայհոյե, մի վախնար քաղաքավար ես, եթե շուտով բարտոն մը ըսես։

Սանկ ըսենք, անձրևոտ օր մէ, դուն ալ բարեկամներուդ մեկեն փոխ ստակ ուզելու կերթաս. ճամբան երթալնիքեն կը մտածես, որ ինչ կերպով բանաս խոսքը և ստակ ուզես. այս արծաթային խորհուրդներու մեջ թաղված, բաթ տեյի չամուրի մը մեջ կը կոխես, և քովեդ անցնող պաճուճապատանքի պես պաճուճյալ տամուքելի մը հագուստներն վարեն իվեր կը տղմաթաթավես. տամուքելն է կը բարկանա և սպառնալի արտասանությամբ կըսե. «Պարոն, կո՞ւյր ես, առջևդ չես նայիր, ավանակ (ավանակներն այս հանդիմանութենե ազատ են, երանի՜ անոնց). շատ խոսելու չգար, բարտոն մը ըսե շուտով ճամբադ շարունակե:

Խանութիդ մեջ աշխատելու զբաղած ես, և ահա պարտատերդ կուգա առջևդ կը տնկվի ստակ կուզե, է՜յ, դուն ալ սխալական մարդ մես, վրադ մանտրտուկ չգտնվիր (խոշորն արդեն որի քով կը գտնվի որ) «Վաղը եկուր» կ՚ըսես, այս վաղը եկուրը պարտապաններու առաջին օգնականն է և սա աղեկությունն ալ ունի, որ բնավ չլմննար, վասնզի այս «վաղը»-ին մեկ ականջեն Ադամ նախահայրը