Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարսնևորներեն մեկ երկուքը կեսուրոջը գացին, աման չար է թող խարանի, որ մեկը Սուրբիկին ըսին, քա՛, Կենդ ես. չե՞ս տեսներ, որ ախբարդ—անիկա կը սիրե կոր. մեկ երկուքը հարսին կսեն. էյ, ալթըխ Փերուզիկ հանըմ տեղդ նստե, իշտե հով մըն էր, եկավ անցավ, մեկ երկուքն ալ իրարու կ՝ըսեին. ինչ եղավ նե մեզի եղավ, որ մինչև հիմա անոթի մնացինք։