Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զբոսարան մը կերթաս, և սուրճ մը կը խմես. մանչուկին ֆրանք մը կուտաս որ մնացորդը բերե. մանչուեր կերթա ու չգար, կստիպվիս դուն անոր քովը երթալու և ստակդ ուզելու։

— Ներեցեք, ֆրանքը իմս կարծեր եմ ու սխալեր եմ։

Երեկույթի մը կը հրավիրվիս. դուրս ելած ատենդ կը տեսնես, որ քուկին նոր ոտքի ամաններդ ուրիշ հրավիրյալ մը հագեր կերթա։

Հովը կերթաս և ոտքի ամաններդ կուզես։

— Ներեցեք, իմս կարծեր եմ տե հագեր եմ, սխալեր եմ։

Գիշեր ատեն Պոլսո մեկ փողոցեն անցած ժամանակդ մեկը կը մոտենա քեզի և ձեռքը գրպանդ խոթելով կսկսի ստակներդ առնել։

— Ի՞նչ կընեք։

— Խալթ մըներ, սխալեցա։

Ասոնք գրելովդ ինչ օգուտ կրնաս ընել, կա՞րող ես աղքատությունը վերցնել։

— Ներե ընթերցող, ես ալ սխալեցա։