Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հիմա սըրան է, կեցի՛ սեղանեն ելնենք վերջը կը բերեմ։

— Քեզի հիմա բեր կ՝ըսեմ կոր։

— Թող Տիգրանը երթա բերե, դռանը քով կեցեր է։

— Դռա՝նը քով ձգեցի՞ր։

— Հապա, պյուրոյին վրա չպիտի դնեի յա։ Հայտե Տիգրանիկ գնա բեր տղաս, նայե որ չկոտրես։

— Նայե, որ չիյնաս։

— Խուլբեն բռնե անանկ բեր։

— Խուլբը ի՞նչ է. հելվան խո՞ւլբ ալ ունի:

— Ինչպե՞ս հելվա:

— Դուն ի՞նչ հասկցար հապա։

— Ինչ պիտի հասկնամ, դուն այս գիշեր ֆեներ մը առեր եկեր էիր, հելվա մելվա չունեիր հետդ:

Մեր բարեկամը բարկությամբ սեղանեն կելնե և հելվաճիին կը վազե։

— Պե ատամ, պու ֆեների հելվա տեյի էլիմե սըքըշտըրմատան նե չըքար:

— Ա քուզում, սանա տուր տեյորում, սեն ֆեների ալմըշ քաչըյորսուն. էյի քի թապլայրտա քալտըրմատըն։

Այս խոսքերն ըլլալեն ետքը մեր բարեկամը հելվան կառնե, և մութուն ետ դարձած ատենը իր տունը կարծելով ուրիշի մը տունը կը մտնե։

Դիպվածն ալ անանկ կը բերե, որ նույն տունեն նույն գիշերը անծանոթ հյուրի մը կսպասեին, որովհետև տանը տերը առտուն դուրս ելած ատեն ըսած էր, թե այս գիշեր հյուր մը պիտի գա, և թե իրմե կանուխ գալու ըլլա նե՝ բարի ընդունելությամբ պատվեն։

Տանը մեջ եղողները հա միսաֆիրնիս եկավ ըսելով, խոլթուխները մտան և վեր հրամցուցին։

— Շատ սպասել տվիք մեզի։

— Բարեկամս չըլլար նե՝ տահա ուշ կը մնայի և թե որ ուրիշ մը ըրար նե՝ այս գիշեր հելվա չպիտի կրնայինք ուտել:

— Ինքը ո՛ւր մնաց, ինչո՞ւ չեկավ:

— Ինքը Սելամսըզ կեցեր է։

— Ինչո՞ւ կսպասե հոն։

— Մարդր հելվաները չծախած կերթա՞ մի յա։

— Հելվա մի։

— Հելվա յա։

— Ի՞նչպես հելվա: