Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թախըն հելվասի իշտե։ — Կնիկ, դուն ալ խոսք չես հասկնար կոր ա:

— Կնիկ մի, երեսս աղեկ նայե, դուն ո՞վ գիտցար զիս, ես անանկ կնիկներեն չեմ։

Մեր բարեկամը այս խոսքին վրա ուշը, զոր նույն իրիկունը թափեր էր, իսկույն կը ժողվե և վերջապես կը հաջողի հասկնալ, թե տալղնությամբ ուրիշի տուն Է մտեր։

Ուստի առանց ժամանակ անցնելու ներումն կը խնդրե և տունեն դուրս ելնելու չմնար, դռանը դուրսը կեցող երիտասարդե մը գավազանի երկու հարված կուտե։

— Ինչո՞ւ կը զարնես, ո՞վ ես դուն։

— Ես շատուց իվեր խոլլամիշ կընեի կոր քեզի, հելե աս գիշեր ձեռք անցուցի ըսելով հարված մալ կուտա։

— Բայց ո՞վ ես դուն։

— Իմ ով ըլլալս քեզի պետք չէ. դուն ամեն գիշեր աս տունը կուգաս կոր եղեր և իմ քորթեիս հետ սիրահարություն կընես կոր եղեր ըսելով հարված մալ կուտա։

— Պե ատամ, սիրահարություն չէ հելվան, լապտերը...

— Հա իշտե, առանց լապտերի կուգաս կոր որ չճանչցվիս։

— Չէ քուզում, սխալմամբ...

— Հարկավ սխալմամբ պիտի ըսես ըսելով հարված մալ կուտա:

Այս միջոցին տունեն դուրս կելնեն. ճրագին լույսովը սիրահարը կը տեսնե, որ իր հակառակորդը չէ եղեր։ Ուստի ներումն խնդրելով.

— Ներեցեք, պարոն, իրավ որ ձեր ըլլալը գիտնայի նե չէի զարներ:

— Էյ:

— Սանքի շատ պզտիկ ինկա ձեզի հետ այսպես վարվելուս համար:

— Սանքի աֆ կընեք:

— Բան մը չէ, ես անանկ բաներու չեմ բարկանար:

Մեր բարեկամը ուրիշ փորձանքի մալ չհանդիպելու համար վազելով տունը ճամբան կը բռնե, տունը կը հասնի և տունեն ներս մտնելով:

— Կնիկ, մեր տունը ա՞ս է մի:

— Չիյտե՞ս: