Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գիտեմ ամա, սխալ չըլլա։

— Հելվան ո՞ւր է։

— Հելվաի մինակ կերա այս գիշեր, ահ սա լապտերը։

Մեր բարեկամը սանդուխեն վեր ելնելու ատեն կալոշները հանել կուզե, և մեծավ զարմանոք կը տեսնե որ կալոշ չկա ոտքը։ Կալոշները գացած տունը մոռցեր էր։ Ուստի պոթինները կը հանե, ու վեր կելնե և կատակերգության վերջին արարվածն ալ կը պատմե յուր ամուսնույն և կերթա պառկելու։

Մարդկային միտքը սեղանավորներու և վաճառականներու կը նմանի, առևտուր եղած ատեն կը հարստանա, շեղած ատենը կը սնանկանա։

Ուստի, բնավ մտքե անցընելու չէ թե չափազանցություն կա պատմությանս մեջ։

Զգուշացիր ընթերցող, չըլլա որ Պոլիս երթալ ուզած ատենդ Բերա ելնես, և հելվա ուտել ուզած ատենդ ծեծ ուտես։