Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈԻԻԻ ԲԱՐԿՈԻԹՅՈԻՆԸ

Տիկի՛ն.

Երդում ըրած էի, որ կանանց հետ չխոսիմ, բարով խերով չընեի, որովհետև կնիկները համրերն իսկ խոսել կուտան։

Պատճառ եղար, որ ըրած երդումս մոռնամ, մեղքը ճիտդ ըլլա։

Ի՞նչ էր ինձի գրած նամակդ տիկին, ի՞նչ անեծքներ էին, որ թափեր էիր գլխուս, գետնին տակը անցնիմ եղեր, լեզուս չորնա եղեր, պապանձիմ եղեր, ձեռքերս կոտրտին եղեր, վիճուտս վերնա եղեր, թրամվայի հըշմին օղրամիշ ըլլա եղեր, աչքդ չտեսնան եղեր (զիս), խուլ ըլլամ եղեր, մեռնելես ետքը ոտքս քար մը կապած ծովը նետելու է եղեր, ապրած ատենս ուտելու հաց չգտնամ եղեր, ասդին անդին թափառական պտըտիմ եղեր, կամուրջի վրա մուրամ եղեր, քուկին դռնեդ հաց մուրալու եմ եղեր։ Ինչո՞ւ համար տիկին, ինչո՞ւ, ի՞նչ ըրի ես քեզի, ինչո՞ւ գետնին տակը անցնիմ։

Բամբասեցի՞ քեզի, բնավ տուն չնստիլդ և առտվնե մինչև իրիկուն անոր ասոր տունը երթալդ էրկա՞նդ իմաց տվի. պոթին մը առնելու համար էրկանդ հորմեն մնացած քեհրիպարը ծախելդ իմացուցի. դրացվույդ տունեն պոյայի խութին գողնալդ իմացուցի։

Ըսե տիկին, ի՞նչ ըրի ես քեզի և ինչո՞ւ լեզուս չորնա, մյուս լրագիրներուն լեզուն չորնա, ինե ի՞նչ կ՛ուզես:

Տիկի՛ն, այսչափ անեծք թափելեդ վերջը կը հանդգնիս նաև ըսելու, որ եթե fաղվծքները մեյ մալ հրատարակելու ըլլամ, տանդ առջևեն անցած ատենս գլխուս վրա տաք ջուր պիտի թափես եղեր, թափե տիկին, կուցես նե կտոր մալ սապոն նետե որ գլուխս լվացվի:

Ի՞նչ է հանցանքս տիկին, որ բերանդ բացեր ականջներդ գոցեր պատվույս դպչեիք խել մը խոսքեր ըրեր ես. խըմպըլ եմ եղեր, բաչաներս չեմ կրնար կապեք եղեր, գլուխս կախած կերթամ եղեր, ֆեսը գլխես գողնալու ըլլան նե չեմ իմանար եղեր, բնավ կուսթե