Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունիմ եղեր, բանթալոնս լայն է եղեր, բալթոս երկար է եղեր, քրավաթ չվազեր եղեր, քրավաթս մեջքս կապելու եմ եղեր, շապիկիս յախաները քովե քով չեն զար եղեր, մոտիսթրայի խանութ կարծեցիր զիս տիկին, ալ բավ է, բերանդ ժողվե, ամեն մարդ քու մասխարադ չկ. և թե որ Ընդհանուր ժողովո մեջ ընեիր այս խոսքերը կը տեսնեիր թե ինչպես կը բողոքեի։

Եվ որովհետև այսպես կը նախատես զիս, քաղվածքները ամեն թերթի մեջ պիտի դնեմ, ուզածիդ չափ պոռա։

Տիկի՛ն, ինձի պես երիտասարդի մը ասանկ անարգական խոսքեր ուղղելը, գիտե՞ս ինչ ըսել է, ամբողջ երիտասարդությունը վիրավորել ըսել է. ասկեց ավելի չեմ խոսիր, և կը խնդրեմ, որ ուրիշ անգամ չստիպեք զիս խոսելու:

Հաճեցեք, տիկին, ընդունիլ խորին զզվանացս հավաստիքը։