Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աս անգամ ալ չորսնոց ելավ. թշվառականը։

— Ա՛լ մերթար։

— Չերթամ մի, հապա ատ ստակները։

Պարոն Կիրակոսը պանքան տանելու ուրիշ բան չգտնելով ինք կ՚երթա և բալթոն ու բանթալոնն ալ հոն ձգելով տուն կը դառնա։

— Ի՞նչ է աս. սիրելի էրիկս, դարձյալ չորսնոց ելավ։

— Այս անգամ երկուքնոց ելավ. մեկը բալթոս և մյուսը բանթալոնս:

Պարոն Կիրակոսի ազգականներեն ոմանք զինք այս վիճակին մեջ տեսած ըլլալնուն՝ հետևյալ օրը կնկանր կը հարցնեին։

— Ի՞նչ էր էրկանդ երեկ գիշերվան վիճակը։

— Բան մը չէ, երկուքնոցին գլխուն տակեն է։

Պարոն Կիրակոսը քանի մը օր է դուրս չելներ եղեր, հետևապես խաղամոլութենե ետ կեցեր է եղեր։

Պարոն Կիրակոսը թող բարի օրինակ ըլլա մյուս խաղամոլներուն։