Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՂԻ ՄԸ ՔԵՀՅԱՆ

Ընթերցո՛ղ, եթե վայրկյան մը ակնարկ մը նետես կանանց վրա — իմ ըսելովս նետես ա՛. հարկավ նետած ես — իսկույն պիտի հասկնաս, որ այս սեռը անտանելի նեղություններ ունի։

Շիտակը ամեն անգամ, որ կնկան մը երեսը կը նայիմ, փառք կուտամ Աստուծո, որ զիս կնիկ ստեղծած չէ. և աս ալ առանց պատճառի չէ։

Այս խեղճերը տան մեջ միայն կրնան քիչ մը հանգստություն վայելել, տունեն դուրս ելնելնուն պես բոլոր հանգստություննին կը կորսնցնեն։

Կը նայիս երիտասարդ մը, որ քովերնուն անցնելով — ա՜հ, որչափ գեղեցիկ ես կ՝ըսե։ Ի՞նչ կրնաս ընել, տասն և իններորդ դարու մեջ ենք, խոսելու ազատությունը վիրավորելու չգար. Ժյուլ Սիմոնի քեֆն ալ փախցնելու չէ. ուստի լռելու է։ Խեղճ օրիորդը կամ տիկինը հազիվ թե քանի մը քայլ կ՝առնե մազերը ճերմկցած ծերունի մը քսվտելով իրեն կը մոտենա և — ա՜հ, նոնոշիկս, ի՞նչ պտըտիկ ձեռքեր ունիս ըսելով խոսք մ՝ալ ան կը նետե. պատասխանելու չէ, որովհետև ծերունիներու սիրտը կոտրելը մարդկության դեմ է։ Երկու երեք քայլ առնելու չմնար թեթև երիտասարդ մը — ահ, դուն իմին հոգվույս հատորն ես — թղթակա՞զմ թե լաթակազմ — իմ հրեշտակս ես և այլն, կըսե ու խեղճին քայլերուն կը հետևի: Վերջապես օրիորդը կամ տիկինը մինչև որ տուն դառնա՝ ականջները այնչափ կը լենան, որ ամենափոքր խոսք մը, բառ մանգամ չեն կրնար ընդունիլ։

Ամեն անգամ, որ կանանց վրա կը խոսիմ, փառք կուտամ Աստուծո, որ կնիկ ստեղծված չեմ։

Աղջիկ մը կամ կնիկ մր որսի թռչուն մ՝է, վանդակեն դուրս ելնելուն պես որսորդներու կը հանդիպի։ Ավելորդ է ըսել, որ այս