Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեկամներեդ մեկուն կը հանդպիս, որ կըսե քեզի, «Կաղաչեմ աս գիշեր մեր տուն հրամմե, աղեկ կերակուրներ եփել տված եմ, մեկտեղ ուտենք», դուն ալ կելնես, կերթաս։ Սենյակ մը կը հրամցունե քեզի և «Հիմա կուգամ» ըսելով, կերթա. դուն ալ, է՛հ, «Կերակուրի պատրաստություն ընելու գնաց» ըսելով սիկառ մը կը խմես, մեկ մալ կը խմես, կը նայիս, որ ո՛չ եկող կա, ո՛չ ալ գացող, ժամը վեց կըլլա. անոթի ալ ես, գեղդ ալ հեռու է, դժբախտաբար ստակ ալ չունիս, և մեծ գեշությունը ան է, որ ան գեղը մարդ ալ չես ճանչնար, ինչ ընեմ տեյի խորհելնիքեն, տանտիկինը վազելով վեց կուգա. «Իրավ որ ամոթ ըրինք, ասչափ սպասել տվինք հրամանքնիդ, տնկողին մը ձգեմ հոս, կուզեք նե պառկեցեք, Հակոբիկը չեկավ դեռ, բայց կերակուրի զանգակը զարնվի նե վար չգալիք չընեք հա, կյուճենմիշ կ՚ըլլամ», ըսելով տնկողին մը կը շինե, կերթա՝ դուն ալ կը պառկիս, բայց խմբագիր չես, որ անոթի փորանց քնանալու բրաթիք ըրած ըլլաս, ուստի բոլոր գիշեր անկողնիդ մեջ կը տապըլտըկիս, զանգակի ձայն ալ չլսվիր, ինչ է նե մինչև առտու ծոմ բռնելեդ ետքը կեյնես որ երթաս։ Տան տիկինը դեմդ կելնե, «Աֆ կ՚ընես, ես աս գիշեր ալ չեմ թողուր քեզի, ասանկ միսաֆիրություն չըլլար, պարե քանի մը գիշեր մնայիր» ըսելով առջևդ կը կոտրտի, դուն ալ մտիկ չընելով տունեն դուրս կելնես և միտքդ կը դնես, որ Հակոբիկը տեսնեսնե քանի մը խոսք ընես։ Հակոբիկը ան միջոցին դեմդ կելնե, պե ախպար, եղա՞վ մի յա, աս ըսելուդ չմնար, և ահա Հակոբիկը ի խորոզ սրտի բարտոն մը կ՛արձակե, որ ուրկե գալդ, ուր երթալդ, նամանավանդ անոթի ըլլալդ ալ կը մոռնաս։ Սանքի այս բարտոնը այն պիտի ըլլա, որ կեոյա դուն ան գիշեր աղվոր կերած ես, խմած ես և Հակոբիկն ալ քեզմե ամենևին չբաժնվածի պես է եղեր։

Քոնսոլիտ խաղացող մես, առտուն խանը կերթաս, բիացան կը տեսնես կը քննես, որ վար պիտի երթա, կուզես որ գործդ վարեն ընես, բարեկամ մը կուգա կը նստի բովդ, անոր ալ կարծիքը գործը վերեն բռնել է. զքեզ կը համոզե, դուն ալ «է՜հ, աս մարդը ինչո՜ւ զիս պիտի խաբե» ըսելով կը հավանիս և վարի գործդ վերեն կը բռնես, դիպվածը անանկ կը բերե, որ հարյուր ոսկի կը կորսնցնես, թեպետ ե առնողը գիտես, բայց չես կրնար ուզել, այս խանին ալ սովորությունը ան ինչ պիտի ընես, ուստի կերթաս բարեկամիդ կըսես, «Եղբայր, ինչու զիս խաբեցիր, ինչու չձգեցիր, որ իմ կարծիքիս համեմատ գործս վարեն ընեի». «Բարտոն եղբայր», «Բարտոնը աղեկ, ամայահարյուր լիրան», — «Բարտոն ըսելես վերջը կար-