Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պոլիս, Բերա և բոլոր գյուղերը մինչև Քյուչյուք Չեքմեճե պտըտելեն ետքը, մեկ աղջիկ մը գտնելու համար աշխարհիս բոլոր աղջիկները անհանգիստ ընելեն ետքը, վերջապես իր կուսթոյին հարմար աղջիկ մը կը գտնե. աղջիկ մը, որ պարկեշտ, հլու ըլլալեն զատ տղվոր ալ է եղեր։ Աստուն աղջիկը կը տեսնե, ցերեկը նշան կուտա, գիշերն ալ հարսնիքը կընե։ Ի՞նչ կրնաս ըսել, ստիպողական գործ ունի եղեր, դուրս պիտի երթա եղեր։ Չմոռնանք ըսելու, որ աղջիկն ալ հետը Անգղիա տանելու պայմանավ կարգված է եղեր։

Այս մըսթըրը բավական ատեն Անգղիա կեցած ըլլալով բոլորովին անգղիացած է եղեր մեյեր, և հայ աղջիկներուն չհավնելուն պատճառն ալ աս է եղեր, և իր կինը ինչ որ ընելու ըլլա նե՝ Անգղիո մեջ ասանկ կ՚ընեն, դուն ալ անանկ ըրե կըսե եղեր։ Օրինակի համար կնիկը ֆասուլյա ուտե նե՝ Անգղիո մեջ չեն ուտեր, դուն ալ մուտեր կըսե եղեր, կնիկը քաշերը ձեռքով առնե նե՝ Անգղիո մեջ շաթալով կուտեն ըսելով կնկան ձեռքը կը զարնե եղեր, թե որ կնիկը հազա նե՝ Անգղիո մեջ հազալու սովորություն չկա ըսելով կնկան բերնին կը զարնե եղեր։ Ով գիտե, կնիկը ծեծելն ալ Անգղիո սովորություն է զահեր։

Քանի մը շաբաթ իր կնիկը այսպես կրթելեն ետքը, մեյ մալ նայիս, որ առջի օրը մեր մըսթըրը կնկան ձեռքը ոսկի մը կը թխմե, առ ասիկա տե, մորդ տունը գնա, ես քեզի ամսե ամիս մեյ մեկ ոսկի կը ղրկեմ ըսելով չանթան կառնե, կծիկը դնելով կը փախչի... զապթիե։

— Ատ ի՞նչ է, Մեղու, Անգղիա երթալու տեղ զապթիե երթալը ի՞նչ ըսել պիտի ըլլա։

Ի՞նչ ըսել պիտի ըլլա, կնկան թարաֆը նայելով, որ մըսթըր կնիկը թողեր կը փախչի, շուտով Պատրիարքարան կը վազեն, եղելությունը կիմացնեն, անկեց ալ յասախճի կը ղրկեն մեր մըսթըրը կը բռնեն և զապթիե կը տանին։

Մըսթըրը ճամբան երթալնիքեն կըսե եղեր, պե ճանըմ, Անգղիո մեջ չկա աս սովորությունը։

— էյ, մինչև հիմա ղապթիե՞ն է:

Այս տողերը գրած ատենս հոն էր, հոդվածը լմնցսելես վերջը ելավ նե չիլտեմ, չգիտցած բանս ալ չեմ գրեր։

Մեղուի սովսրությունն ալ աս է։ Մանրամասն պարագաները Մեղու հաջորդ փոոթայով։