Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԱՏԿԻԿԻՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ

Զատիկը եկավ, ամեն օրվան հագուստնիս ծախելով պահեստի հագուստ շինելու է, ձմեռվաններն ալ Պիթ բազար տանելով ամառվաններու հետ փոխելու է, չընես նե չըլլար. կնիկդ կամ աղջիկներդ կսկսին լալ, թե որ լալ, ով բան մը չկրցան փրցնել նե՝ մախսուս հիվանդ կըլլան, գործ չունիս նե՝ բժիշկներուն ստակ տուր: Աս բժիշկներն ալ հիմա նոր սովորություն մը հանած են, այս հիվանդին հիվանդությունը մալյուս բնեոմաթյուս է, կըսեն (կրնաս նե հասկցիր), միայն հիվանդության անունը կուտան կառնեն կը քալեն:

Աս ալ մեյեր շատ մեծ բան է եղեր, բայց հիվանդը չբժշկվիր եղեր, ատ իրենց գիտնալու բանը չէ եղեր։

է՛յ, Մեղու, բժիշկներու հետ ավրվելու չգար, հիվանդ ըլլաս նե կը մեռցնեն։

Անանկ է, ընթերցող, իրավունք ունիս, մենք մեր գործին նայինք:

Մարկոս ախպարը առջի օրը տունեն դուրս կ՝ելներ խանութը երթալու համար, կնիկը ետևեն վազելով ըսավ։

— Ֆիստանս չմոռնաս այսօր, հա՛:

— Չեմ մոռնար:

— Իմին խաբելոս ալ այսօր պիտի առնես աղապա, պոռաց իր մեծ աղջիկը:

— Հա աղջիկս։

— Յա իմին պոթիննե՝րս, ըսավ օրթանճա աղջիկը։

— Ան ալ ասօր պիտի առնեմ։

— Իմին ալ էլտիվեններս չե՞ս մոռնար ա, ըսավ օրթանճայեն պզտիկը։

— է, շատ եղավ արթըխ։

— Քիչ մնաց, որ պիտի մոռնայի, յա միսոյիս էթրաֆի տանթելան: