Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րեց, որ առնելիքի տերերը վռնտեմք, ձեր նոպլեսության ականջը պայաղի ձայն չգալու համար, ահա՛ այս սրստճառավ է, որ բոլոր առնելիքի տերեր մեկանց եկեր են և ինչ որ կ՝ըսենք ու կը վռնտենք չեն երթար, կը հայհոյեն և դուռն անընդհատ կը բախեն, ահա ներս ալ մտեր են կը պոռան։

— Գացե՛ք զապթիե բերեր, դուրս վռնտեցե՛ք։

— Փարանիս չի տա՞ք, աս ի՞նչ էտեպսիզություն է. չեք խպնիր. չեք ամչնար: Հալխուն փարաները կուտեր տե՝ բայթոններեն, վաբոռներեն... դուրս չեք ելլար:

— Ծո՛, սա պայաղի մարդիկները վռնտեցե՛ք։

— Մենք կերթանք հիմա, լաքին վաղը երսուն հոգիով կուգանք, հեմ մենք մարդը բայթոնեն ալ վար կառնենք։

— Ծո՛, վռնտեցեք սա պայաղի մարդիկները։

— Նոպլեսն ուրիշ բան է, մե տամ է մեսիեո, պայաղի բաներե ամենևին չեմ ախորժիր։ Պարտք ընել բայց շատ ընել, արդարև նոպլեսություն. պարտք վճարել, ի՛նչ պայաղի բան։ Աղքատին օգնել կամ ստակ տալ, ի՞նչ պայաղի բան. զի՝ ֆիլոզոֆիքըման աղքատին և կարոտելույն մոտենալ ըսել է. ազգային տրոց և նվերներու մասնակցիլ, հելե ասոնք բեք պայաղի բան, քանզի ազգին մեհ մեզնե զատ նոպլ ազնվական կա որ, բոլորն պայաղի են։

— Տո ռե մի ֆա սոլ լա սի տո, ֆա ֆա սո սո սոլ:

— Ուվեռթյուռն սքանչելի չէ տիկին։

— Բիանոն թո՛ղ շոգենավուն մեջ փոխադրվի։

— Մե, մատամ, հոն առմոնիում կա։

— Ապա... անի բիանոյին էֆֆեն չըներ։

— Ա՜ ա՜ ատ ինչ պայաղի երգ է։

— Ի՞նչ կուզեք, ի՞նչ կախորժիք վսեմափայլ տիկին:

— Մարդուս ախորժը, կուսթոն, ընտրությունն ալ նոպլ ըլլալու է։ Ֆաոսթ, Լա պել Հելեն, կամ Օռֆե оզանֆեռ երգեցեք:

— Վսեմափա՛յլ, Լա Պել պելենին հայերենն ի՞նչ է:

— Գեղ Հելլեն։

— Օռֆե оզանֆեռինը.

— Որփևս ի դժոխս։

— Ապա, բայց իրավ աղեկ է:

— Ա՛ ա՜ ա՜ ա՜. մոն օնեոռ քի մ՝աբել... մառշոն, մառշոն:

— Օ՜ օ՜ օ՜ Օռֆե оղանֆեռ հե... լա նոպլես:

— Մե իլ է սեթ էոռ մեսիեռ: