Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

_ Վսեմափայլ տիկին, ասի ձեր բարձր նոպլեսությանը ամենածանր էնսյուլթ մէ։

— Ապա՞, ասանկ հոթ սոսիեթեի մեյ այսպիսի արարքներն օնեոռ են, բան թե էնսյուլթ, է սր քը, նու նը՛ բուվոն բաղեթռը տան զ՝եոն բալե տը քռիսթալ:

— Սան տութ, բուռ քուա բա:

— Ի՞նչ կըսեք տիկին Բոնբոն։

— Վսեմափայլ տիկինը կատարելապես և նոպլապես իրավունք ունի, զի այսպիսի արարքները քննադատելը խիստ մեծ պայաղիություն է։ Սիվիլիզասիոն նոպլեսքեն դուրս է։ Ասկից զատ, ուր որ ամուռ ավեք լա թանտռես չկա հոն չի՛ք նաև կատարյալ սիվխիզասիոն։ Ուստի, թանտռալից ամուռի արարքները քննադատող մը, հարկավ պայաղի, ստորին կարգի անձ մը սեպված ըլլալուն համար, այնպիսին հոթ սոսիեթեի մեջ գործ չունի։

— Բայց վսեմափայլ տիկին, ինչ տարբերություն կա, բարոյականության ու անբարոյականության մեջ։

— Սա տարբերությունը կա, որ բարոյականությունը մարդը կը սերսեմցնե և բոբյուլեռ կ՝ընե. այսինքն թե ստորին ու պայաղի անձանձ կ՝ընկերացնե իր վարդապետությամբը, իսկ անբարոյականությունն զմարդը պայաղի անձերեն դեր ի վեր կը նախադասե, կը կրթե, կը փափկացնե, և վերջապես նոպլը կընե։

— Անանկ է նե՝ ձեր վսեմափայլ նոպլեսությունը վերջին ծայր անբարոյական է։

— Ա՜ ալոն տոնք։

— Հապա՛, ձեր վսեմափայլ ազնվությունն այնպես կընդունի։ Նե սը բա մատամ Բոնբոն։

— Բայց ի՞նչ հարկ այսպիսի հոթ սոսիեթեի մեջ մոռալի վարդապետություն ընել։ Վսեմափայլ տիկինը արդեն իր հավատո և կրոնից ջերմեռանդությանը մեջ կատարյալ է։

— Բըռընե վոթռը մաստիք մոն շեռ։

— Նա՛, ուի, մա բթիթ պիպիզ։ Բաֆֆֆ՜.

— Ա՜ ալոն տոնք։

— Ա՜լա բռոսբեռիթե տը սոն էքսելանս...

— Ա՜լա սանթե էքլաթանթ տը սա հոթ նոպլես մատամ...

— Վըժժժժժժժժժ՜...

— Ա՜ ա՜ ա՜... լը պաթո է՛ թան թութ վաբեոռ։

— Բայց ինչո՜ւ այսչափ շուտ։ Բաբթոն Նիքո՛լի, բռե՛բի նա բեռիմե նիս էն թե՛թառթոն աքո՛մա, տիյաթի է՛ քան ես ֆայռոբ։