Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Աման ոտկիդ փոշիները խոնարհաբար համբուրեմ վսեմափայլ, իշտե գիտես քի ես խեղճ եմ, ներեցե՛ք։

— Իրավ, տիկին Բոնբոն, աս դեղինն ու ճերմակը իրարու քով եկածնուն պես թոհաֆ կըլլան:

— Այո՛, վսեմափայլ, մանավանդ որ իրարու Հայհոյություններ ընեն։

— Անանկ է, տիկին Բոնբոնին խաթերն համար քեզի աֆ ըրի:

— Իմ հանապազորյա երախտագիտական խորին հարգանքս ու շնորհակալություններս կը փութամ մատուցանել նախ տիկին Բոնբոնին և ապա ձեր բարձր վսեմությանը։

— Հա՛հ հա՛հ հա՛հ...

— Կիտի՛ շուն, ետքը ինձի հա՛։

— Չէ՛ չէ՛ վսեմափայլ տիկին, սխալեցա առաջ ձեզի: Եվ ձեր պաշտելի ոտիցը իրոք երկրպագելով։

— Հա՛հ հա՛հ հա՛հ հահ:

— Թոհաֆ չէ՞ տիկին Բոնբոն։

— Այո՛, վսեմափայլ տիկի՛ն, շատ թոհաֆ է։

— Ձեր պաշտելի ոտիցն ալ իմ խոնարհական հարգանքս մատուցա...

— Շախխխխխխխ՛

— Աֆերիմ տիկին Բոնբոն։

— Ո՛չ ո՛չ, ան շախա էր.

— Պարո՛ն, աղաճըդ գուլաղընը պանա կեթիրսենե.

— Բըսսս, բըսսս, ճենապին ատեթա սուտ խենթ օլմուշուն տե՝ վանքըն թավուգլարընը եեյորսուն։

— Պարո՛ն, սեն պենիմ իշիմե գարըշմա։

— Հա՜յտե, ամենքնիս մեկեն մառտենը պտըտելու երթանք։

— Ո՛չ, ո՛չ, Կռոմպախըրին մաղազան երթանք նայինք ի՞նչ նոր բաներ եկած է։

— Ո՛չ, ո՛չ, դեպի մեծ կղզին թուռ մը ընենք ու դառնանք։

— Ապա՜, այնչափ տեղ, ավելի լավ չըլլար քոթ տէռոբեն վեր ելլենք, ու քոթ տ՝Ազիեն վար իջնենք։

— Ուի, վույի վո՜ւյ, սե միեո սե միեո։

— Ճընկըլլլլլլլլլ՜...

— Ան ո՞վ է։

— Տիկին...

— Ա՜ամաա՜ան, ասանկ կանանց ներկայությունն իմ նոպլեսությանս կը դպչի, զգայուն սիրտս կը նեղացնե։