Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դիմացի սենյակը տարեք ու ըսեք, որ հոս չեն, տեղ գացին ու իրիկվան ալ չի՛ պիտի գան։

Ի՛նչ կա, կ՝ելլան կելլան հոս կուգան, տիկին Բոնբոն, այսպիսի կանայք ամենևին փափուկ զգացում չունին։ Մեր նոպլեսին վրայոք բնավ գաղափար մը չունին, անոր համար երբեք չեմ ախորժիր տեսություն ընելե։

— Ձեր ազնվա փայլ վսեմությունը տիկին, ամենաբարձր դիրք մը ունի, մինչ զի շատերն այնպես կը կարծեն, թե ձեր նոպլեսությունը մարդածին չէ, այլ թե լրումն նոպլեսության հավկիթեն դուրս արտահայտած եք, աշխարհիս ազնվությանն ու նոպլեսության հեղինակը ըլլալու համար։

— Հա՛հ, հա՛հ հա՛հ...

— Բա՛րտոն, բա՛րտոն։