Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱԼԵՄ ՏԱՂԻԻ ԿՌԻՎ ՄԸ

Ամա՜ն, ալ ձանձրացա, Ալեմ Տաղիի կռիվ ամեն տարի աս եղանակին կը պատահի, մտիկ ընելու է, քաշելու է։

— Մեյ մը չոճուխին երեսին րենկը տիխաթ կընե՞ս կոր։

— Ի՜նչ է եղեր։

— Ի՜նչ պիտի ըլլա, կյուզելիմ լուսի պես չոճուխը րահաթ քուն չունի։

— Անիկա գիշերվան թախթապիթիներեն է։

— Հելե բան մը գտար, հապա ես երեք գիշեր է, որ կը հազամ կոր, աս ալ թախթապիթիներեն չէ՛ յա։

— Չէ ամա, մերաքեն ասանկ բան եր կ՝ըլլա։

— Մեղա՜, հեչ մեկ մարդ մը մերաքեն կը հազա՞. վրաս փուշ փուշ կըլլա կոր։ Արթըխ ինչ ըլլա ըլլա, վաղն առտու պիտի երթամ քի, չարե չկա. ամա փարա չպիտի տաս եղեր, հոգս պիլե չէ, հաճի Անթառամին խապար ղրկելուս պես կուգա, տանը մեջեն մեկ քանի էշյա ծախել կուտամ, ետքը հելպեթտե ան ծախվածներուն տեղը երեք խաթ գնով լեցնելու պարտավոր ես։ Հեմ քեզի բան մը ըսե՞մ, դուն իմին ընելիքիս մի՛ խառնվիր, զերե քանի որ կը խառնվիս կոր նե՝ ամեն բան թերս մերս կ՝երթա կոր. դուն ալ կուզես նե հետս եկո՛ւ, կուզես նե՝ մի գար։

— Չաթ... բաթ... չաթ...

— Հեմեն ծառվըներդ կոտրտի, ի՜նչ ըսեմ, երկու աչքիդ լուսը քյոռնա...

— Հիմա հատտ ունինք նե՝ տունեն չեոբ մը բան մը ծախեցե՛ք, ես կերթամ կոր։

— Անթառամ տուտու, հաճի տուտու, հրամանքդ հիչ հոգդ մ՚ըներ, ասանկ բաթըրտըներ տարին քանի մը անգամ կ՚ըլլա, դուն ինձի մտիկ ըրե՛։ Իշտե, անիկա հոս չէ, գնա՛, երկու երեք կտոր բան տահա տամ տե, չաբուխ ծախե, նայե քի տասներկու ոսկի մը բռնե, որ բանի մը յարամիշ ըլլա։