Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԼԵՄ ՏԱՂԻ

ԵՐԹԱԼԻՔ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ

Ազգային սնդուկը։

Խասգյուղի 6 թիվ շոգենավը։

Ասիային թարգմանությունները, խմբագրովը մեկտեղ։

Օրը մեկ ու կես օխայեն պակաս օղի չխմողները։

Մոտա շապխա չունեցող աղջիկները։

Մանզումեին ուղեղը։

Մասիսի դատը վարելու հանձնառու եղող փաստաբանը։

Օրագրի տրամաբանությունը կազմարար Պողոսին հետ։

Միհրանիկ աղան աս տարի ալ հոն տեսնելու հուսով մաշող օրիորդ Տոմնան։

Սելամիեի Թաղական խորհրդո հաշվոց տետրակները։

Աղթամարա խնդիրը:

Արդի Քաղաքական ժողովը։ (Կըսվի, թե ասիկա պիտի երթա եղեր, բայց Կրոնական ժողովը դուն երթաս նե՝ ես ալ կուգամ ըսելուն համար վազ է անցեր, վազ անցնելեն ի՞նչ կելլա, թող ան ալ հետը առներ ու երթար)։

Բարիզի ազգային ժողովը։

Հացագործ Զաքար աղան — իր առնելիքին վրայեն Թաշ տելենի ջուր խմելու։

Կլիման իր տաղանդին օգնության կանչող գրագետը։

Տնտեսական խորհուրդը — Ազգային սնդուկեն առնելիք ունեցողներուն ջուր տալու համար։

Աղոթք ընենք, որ ասոնք շուտ մը կամ ասդին դառնան կամ անդին: