Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ երազիդ մեջ թռչտելու ըլլաս՝ քիչ ատենեն քոնսերի մը մեջ պիտի գտնվիս:

Թե որ երազիդ մեջ սաթերդ շղթայով կապված ըլլան, ամիսե մը պիտի կարգվիս:

Թե որ երազիդ մեջ Մեղուն խայթված մը ընդունիս՝ առտուն Մեղուին ընկալագիրը պիտի ընդունիս։

Թե որ երազիդ մեջ գլուխդ դիմացինիդ գլխուն զարնվի՝ հետևյալ օրը օմնիպյուս պիտի նստիս։

Երազիդ մեջ սատանա տեսնելու ըլլաս նե՝ քանի մօրեն փոփոխամիտ աղջկան մը պիտի սիրահարիս։

Թե որ աղջիկ մը երազին մեջ մեջքեն դանակով կարվի՝ քանի մօրեն քորսե պիտի հագնի։

Թե որ երազիդ մեջ անձրևեն թրջելու ըլլաս՝ սրճարանի մը մեջ քովդ նստողը պիրայի շիշ բացած ատեն քովեն հեռացիր։

Թե որ երազիդ մեջ մարբուճի մեջ թխմեն քեզի՝ քանի մօրեն նեղ բանթալոն պիտի հագնիս։

Թե որ երազիդ մեջ ճանճի բզզանք լսես՝ Սկյուտար Սելամիեի քեմենչեն մտիկ պիտի ընես։

Թե որ երազիդ մեջ մեկը երեսդ ի վեր պոռալով զքեզ վախցնե՝ Վարդուկյան էֆենտիի մեկ ատենաբանությունը պիտի լսես։

Թե որ երազիդ մեջ անոթի մնաս՝ քիչ օրեն մեծապատիվ խմբագիր պիտի ըլլաս։

Թե որ երազիդ մեջ մեկը քեզ կլլե՝ քանի մօրեն կոնսոլիտ խաղալ պիտի սկսիս։

Թե որ երազիդ մեջ մեկը քեզ կրակի վրա դնելով հալեցնե՝ քիչ օրեն պչրող աղջկան մը պիտի նվիրես սիրտդ։

Թե որ երազիդ մեջ մեկը վիզդ չվան մը անցնելով քեզ խեղդե՝ հետևյալ օրը վերջին մոտա քրավաթ մը պիտի կապես։

Երազիդ մեջ կոնիզմա տեսնելու ըլլաս նե՝ քանի մը գովա ջուր պատրաստ բռնե տանդ մեջ։

Թե որ երազիդ մեջ փախչիլ ուզես և չկարենաս փախչիլ հետևյալ օրը Պեկյան էֆենտին պիտի տեսնես։

Թե որ երազիդ մեջ կը տեսնես, որ մեյ մը ասդին, մեյ մը անդին կը դառնաս՝ հետևյալ օրը Խառն Ժողովը նոր որոշում մը պիտի տա:

Թե որ երազիդ մեջ խումբ մը մարդիկ ետևեդ հրեն՝ հետևյալ օրը Սկյուտարի շոգենավեն ելած ատենդ զգուշացի՛ր։