Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ երազիդ մեջ յումախ մը քակես ու քակես և ծայրը չգտնաս՝ Մեքթեպճե իսլահաթը պիտի կարդաս։

Թե որ երազիդ մեջ պաղ զգալու ըլլաս՝ հետևյալ օրը Ասիան պիտի տեսնես։

Թե որ երազիդ մեջ մեկ ժամվան մեջ հազար տեղ փոխե տղադ քիչ օրեն Փանոսյան վարժարան պիտի երթա։

Երազիդ մեջ տղուդ ոտքը կոտրելու ըլլա նե՝ հետևյալ օրը տղադ դպրոցը ծեծ չկերած ողջ առողջ տուն դառնա նե՝ գոհություն տուր Աստուծո։