Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՆՈՒՇԻ ԿՌԻՎ ՄԸ

Պ... թաղը պարոնին մեկն իր կնոջը խստիվ կը պատվիրե, որ անուշի բարեպաշտական և ավանդականաբար առավելյալ սովորությունը չպիտի այլևս գործադրվի իր տանը մեջ, զի ներկա պարագաներն իրեն չհարմարելուն համար՝ ինքը պարագաներուն հարմարիլ կը պարտավորի։

Սինն այս անուշային պատվերը դառնապես լսելով՝ մինչև առտու քունը չտանիր և արշալուսույն հետ ինքն ալ կելնե և իր խանութին կամ մաղազային (անուշի քիլեր) դուռը բանալով՝ իր ձեռարվեստ ապրանաց պակսած չեշիտները տեսնելով մեծապես կը ցավի, և այս ցավին զորությամբը կը մարի և սոսկալի ձայնով մը դետինը կը փռվի:

Տան տեր պարոնն այս ահարկու ձայնեն շփոթյալ արթննալով ուղղակի հոն կը վազե, ուր տարածյալ մարած կը տեսնե անուշազարդ կինը։ Կարևոր եղած դարմաններն անմիջապես կը մատուցանե անոր, և մեծ դժվարությամբ կ՝սթափեցնե:

Կերևի, որ հիշյալ տան տեր պարոնն իր տանը անուշի քիլերին մեջ բավական ժամանակե ի վեր մտած չունի եղեր։ Զի՝ մինչդեռ ինքը կնոջն հաղորդածին համեմատ՝ տանը մեջն անուշ չէր մնացած կարծելուն համար օրհնյալ է աստված կըսեր. ահա այս անուշային հեղափոխության շնորհիվ, քիլերին մեջ տակավին 6 տեսակ անուշներու գոյություն մր նշմարեց։

— Ճանըմ, աս տար անուշ կա, ալ անուշն ինչ պիտի ընես։

— Դուն անուշի քաղաքականութենեն չես հասկնար, ամեն անուշն իր տեղը կ՝ուզե, ետքը չեշիտը պակաս ըլլա նե մարդուն վրա կը խնդան, ես ուրիշին ծաղր ըլլալու ժամանակ չունիմ։ Ասիկա անանկ բան մը նե, որ ուզես չուզես պիտի ըլլա։ Աս ամիս, եկող ամիս անուշներու ամիսներ են։ Ամիս մալ ձմեռը կա, իշտե թոփը թոփը տարին չորս ամիս ունինք անուշի համար։ Ամեն մարդ