Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եկո՛ւր պատմեմ (վեր կելնեն)։

— Ո՞վ է այս մարդը Մեղու:

— Տասը ոսկի տուր ըսեմ:


ՏԵՍԻԼ Գ

Փոքրիկ սենյակե մը ներս մտնելնուն պես՝ բազմոցի վրա քնացող վաթսնամյա կին մը, որ իր ըսածին նայելով տիկինին կեղեր, կարթննա:

— Օրհնյա տեր...

— Աստված օրհնե, կըսե մարդը, որ աշխարհական էր և կրոնավոր կը կեղծեր և կրոնքը կը եղծեր։

— Տան տերը ձեզի բան մը ըսավ։

— Ամենևին։

— Ինձի ըսավ, որ եթե այս մարդը մեյ մալ հոս գալու ըլլա՝ ոտքը կը կոտրեմ։

— Ոտքս կոտրե նե՝ ձի կը հեծնամ անանկ կուգամ։

Եղբայրդ գացեր՝ խել մը բաներ ըսեր է, ան ալ համոզվեր է:

— Ո՞վ է ասոր եղբայրը Մեղու:

— Քսան ոսկի տո՛ւր ըսեմ:


ՏԵՍԻԼ Դ

Այս միջոցին սենյակեն ներս կը մտնե մարդ մը, որ վերջեն ըսած խոսքերեն տան տերն ըլլալը հասկցվեցավ։

— Ի՞նչ գործ ունիք հոս։

— Ի՞նչ գործ պիտի ունենամ, այս տիկինը եղբորս կնիկն է. այս տիկինն ալ այս տիկինին մայրն է, ես ալ եղբորս եղբայրն եմ։

— Աղեկ ամա, ասկե վերջը հոս գալու չեք դուք։

— Ինչո՞ւ համար գալու չեմ:

— Որովհետև ձեր եղբայրը ըսավ, թե ....

— Հոգիդ սիրես ըսե՛ Մեղու, ի՞նչ է ըսեր եղբայրը։

— Ըսեր է որ... ըսեր է որ... ըսեր է որ... եռսուն ոսկիի կրնամ ըսել ընթերցող։


ՏԵՍԻԼ Ե

Տան տերը կը բարկանա և մարդուն օձիքեն բռնած՝ դուրս հանել կաշխատի։