Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ իրավմամբ կը վռնտես կոր զիս, տանը վեցամսյա վարձքը ես վճարեցի։

— Թող ասոնք վեց ամիս նստին։

— Ես ալ պիտի նստիմ, չէ նե՝ ստակները տուր ամենքնիս ալ ելնենք:

— Ստակները չեմ տար թող նստին։

— Անանկ է նե՝ ես ալ պիտի նստիմ։

— Դուն չպիտի նստիս։

— Ինչո՞ւ։

— Որովհետև եղբայրդ ըսավ որ .....

— Դա՞րձյալ չպիտի ըսես Մեղու, ինչ է ըսեր եղբայրը։

— Եղբայրը ըսեր է որ... ըսեր է որ... տան մը դատ ունին եղեր, տանը կեսը այս մարդը կուզե կոր եղեր առնել ձեռքեն, ըստ սրում անոր եղբայրն է եղեր, ունեցածին կեսն ալ անոր կը վերաբերի եղեր: