Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹԱՑԻԿ ՄԱՐԳԱՐ

— Տուտու աս մարդը կե՚նե եկավ։

— Հարդ հոս ըլլալու էր տե՝ աղեկ մը ծեծեր քի, երթար հասկնար։ Պարե երես ալ տված ըլլանք։ Շատ անգամ վռնդելու պես բաներ կընենք կոր տե կենե իր կիտցածես անդին չանցնիք, ինչ թացիկ է նե կենե ան է: Մեղքես ալ հեմ պաստոն կ՚առնե հեմ չեմսիե:

— Հանըմըս, ալլահալեմ քի կենե ինձի համար է, հրամանոցնուդ պես հանըմները Աստված պակաս չընե, շատ անգամ տավեթ կընեն տե՝ կ՚երթամ գիշերները բիացան կը պտըտիմ, անոր համար պաստոնս պետք է հետս առնեմ, վախթին զանցային նայելով պակասություն մը չըլլա. է՛յ շեմսիեն ալ հելպեթտե պետք է, ցերեկները գեղացիի մը պես արևներուն տակը չի պիտի երիմ յա՛։ Չյունքի, հանըմըս, էյեր քի տիխաթ չընեմ նե՝ կը սևնամ կը խանծիմ տե՝ ետքը յոխ կըլլամ, ինչո՞ւ, մեղքը չեմ, ես տահա առաջ, տահա բիլիճի պես էի, խաչոր քի՝ մահալլեպիի պես ճերմակ էի։

— է՛յ, հիմա փառք Աստուծո ի՞նչ ունիս քի։

— Փառք Աստուծո անանկ է յա՛, կենե բիլիճի պես եմ, սեպե քի մահալլեպիի պես չեմ ամմա, անանկ վար չեմ մնար յա՛։

— Ճանըմ Մարգար աղա, հրամանքդ քիչ բան գործ չունի՞ս մի:

— Ճանըմ հանըմըս, հիչ ատանկ ալ պոչ լախըրտը կըլլա մի։

Սա սա ամենը չիյտեն նե՝ հրամանքդ ալ չիյտես քի ես սարաֆ եմ։

— Օ՞օօօ, վա՛յ Մարգար աղա, վա՛յ. ճանըմ, ատ ի՞նչ թեմիզ կաթի պես ճերմակ շապիկ ունիս: Աս ամեն օր ասանկ կը հագվիս, շիտակը շատ թապիեթի տեր մարդ ես։

— Հելպեթտե հանըմըս, աս ամեն օր է քի հանըմներուն մեջը կը մեծնամ կոր, Աստված պակաս չընե, վրաս կը մարին կոր։ էյ, ես ալ էյլենտիրմիշ կ՚ընեմ, ասդիեն անդիեն կը զուրցեմ, շիտակը թաց փեշտիմալ կ՚ըլմանիմ ամա, ինչ ընեմ, թո՛ղ հանըմներս էյլեն-