Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որո՞ւ պիտի ըսեմ: Տո՛ւր ձեռքդ համբուրեմ։

— Չըլլար:

— Կըլլա:

— Չըլլար:

— Կըլլա:

— Չըլ...

— Կ՝ըլ...


ԳԼՈԻԽ Բ

— Ա՛հ, օրիորդ, երեկ գիշեր ամենևին չքնացա։

— Ինչո՞ւ. դո՞ւք ալ մլուկ ունիք։

— Մլուկ չէ, օրիորդ. չգիտեք, թե ո՛րչափ կը սիրեմ զքեզ. այլ. շաբթու նշանվինք իրարու հետ։

— Ես սիրվելու չափ աղվոր չեմ։

— Հրեշտակի կը նմանիք։

— Ես ամենևին աղվորություն չունիմ։

— Աչքերուդ մեռնիմ:

— Թե որ մեկը երկուքնուս ասանկ խոսիլը տեսնե նե՝ ի՞նչ կըսե. գնա՛ սըկե, խե՞նթ ես, ինչ ես։

— Խենթ եմ, հիմար եմ, ինչ որ կուզես անեմ (Ծունկի վրա) Ա՜հ օրիորդ, չե՞ս սիրեր զիս։

— Չեմ սիրեր ըսող կա՞ քեզի։

— Անանկ է նե՝ կը սիրես։

— Կը սիրեմ ըսող կա՞ քեզի։

— Աստուծո սիրուն համար ըլլա, մի մաշեցներ զիս։

— Մաշեցնելու ի՞նչ կա որ։

— Ըսե ինձի, ո՛ր կը սիրես զիս։

— Ես անանկ բաներ չիյտեմ։

— Ըսել է, որ մեռնիլս կուզես կոր դուն իմին։

— Ինչո՞ւ մեռնիլդ ուզեմ պիտի:

— Օրիորդ, բացե ի բաց ըսե ինձի, թե զիս չե՛ս սիրեր, ես ալ երթամ ինքզինքս կախեմ կամ ծովը նետեմ կամ...

— Կեցիր, մերթար, կը սիրեմ, կը սիրեմ. բայց սա ալ գիտցիր, որ եթե ինքզինքդ չկախեիր քեզ չպիտի սիրեի. սա քեզ սիրելուս հանցաեք մը չըրի, քեզի մահվնե ազատելու համար քեզ սիրեցի։

— Երջանիկ եմ։