Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— Միհրանիկը կանցնի կոր:

— Օրիորդ, անանկ է նե՝ դուն Միհրանիկը կը սիրես կոր, անոր անցնիլը ես չտեսա, դուն ինչպես կրցիր տեսնել, ինչո՞ւ անոր երեսը նայեցար, ինչո՞ւ ան քուկին երեսդ նայեցավ։ Դուն խաաբեցիր զիս սիրադրուժ, դուն Միհրանիկը կը սիրես կոր, Միհրանիկն ալ քեզ կը սիրե կոր. ըսե’ կը սիրե՞ս Միհրանիկը։

— Ամենևին, մանավանդ թե կ՚ատեմ։

— Ես ալ գիտեմ անանկ ըլլալը, բայց այնպես երևցավ ինձի, որ դուն զինք կը սիրես, սիրվելու տղա չէ անիկա...

— Ոտքի ձայն մ՞առի...

— Բերնի ձայն մ՞առի...

— Տե սնվինք աս իր...

— Իկ...

— Ուն...


ԳԼՈՒԽ Գ

— է՛հ, օրիորդ, հայտնապես ըսե՛, որ չես սիրեր զիս. ըսե՛, որ մանշեթներս սիրտդ դրավելու չափ ճերմակ չեն, ըսե, որ խաշկինակիս հոտը քթիդ ուշադրությունը գրավելու չափ անուշ չէ, ըսե՛, որ բանթալոնս զիս սիրելի ընելու չափ նեղ չէ՛. ըսե վերջապես օրիորդ, ըսե՛, որ չես սիրեր զիս։

— Սիրտս կը հատցնես, սիրելիս, ո՞վ ըսավ թե չեմ սիրեր զքեզ։

— Անտարբերությունդ։

— Ի՞նչ ընելու էի, կ՞ուզես որ անտարբեր չձևանամ և ինքզինքնիս մատնենք։ Երեկ իրկուն պատուհանին առջև նստած էի, քու անցնիլդ տեսնելուս պես, շուտով տեղս վախեցի, որովհետև քովս ուրիշ աղջիկներ ըլլալուն՝ վախցա, որ ինձի աչք ըրած ժամանակդ անոնք ալ կը տեսնեն։

Հիմակվան աղջիկները ասանկ բաներու կսպասեն, որ ուրիշները բամբասեն։

— Շատ աղեկ. բայց երեկ իրիկուն ուշ ատեն ինչո՞ւ դուրս չելար։

— Դուրս չելա, որովհետև մորեղբորս որդին եկած էր...

— Անանկ է նե՝ դուն մորեղբորդ որդին կը սիրես կոր օրիորդ. այո՛, առջի օրը քովը նստած հետը կը խոսեիր կը խնդայիր կոր։ Ա՜հ, օրիորդ, թշվառ եմ... հի, հի, հի, իհի, իհի, հի, հի։