Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— Գլխարկ ալ չունիմ, գլուխս բաց չեմ կրնար երթալ ա՛, մազերս արևե կը սևնան։

— Գլխարկ մալ կը ղրկեմ։

— Պոթիններս ալ գրեթե հինցած են, և հին պոթինովնով պտըտիլն ալ կարծեմ թե ամոթ Է։

— Ոտքիդ չափը տուր առնեմ։

— Աղեկ միտքս ինկավ, ձեռնոց ալ չունիմ։

— Չեռքիդ չափն ալ տուր։

— Մինակ երթալ չըլլար ա՛, հարկավ քովս մեկը պիտի առնեմ։

— Անանկ Է յա՛։

— Այդ քովս եղողին ալ վրան գլուխը հարկավ շտկված ըլլալու Է։

— Հարկավ։

— Անոր համար ալ չորս հինգ ոսկի տուր տե պետք եղածն առնենք։

— Վաղը կուտամ։

— Մինչև կամուրջը ոտքով չպիտի երթանք ա՛, կառք մը բռնելու է։

— Ատի դյուրին Է։

— Կղզի երթանք նե հարկավ անտեղը կզինո մը պիտի մտնենք, մտնելեն ետքն ալ հարկավ բան մը խմելու Է, ասոր ծախսն ալ տայիր տե լմննար երթար։

— Ատի բան մը չէ։

— Կղզի երթանք նե՝ հոն չպիտի մնանք ա՛, հարկավ իրիկվան տուն պիտի դառնանք։

— Պիտի դառնանք ա՛:

— Լողալով չպիտի դառնանք ա՛, հարկավ շոգենավով և վերջն ալ կառքով պիտի երթանք, գոնե քիչեն քիչ ոսկի մ՝ալ ասոր համար պետք Է։

— Շատ աղեկ։

— Տունը երթամ նե՝ ատ ֆիստանով չեմ կրնար պտըտիլ ա՛, տան մեջ հագնելու համար ալ պետք Է ամենօրյա ֆիստան մը ունենամ։

— Ատի անհրաժեշտ պետք Է։

— Չմոռնանք նաև ըսելու, թե զույգ մ՝ալ բանթուֆլա պետք Է։

— Հարկավ տանը մեջ պոթինով չես կրնար պտըտիլ ա՛։

— Չմոռնանք նաև ըսելու թե քույրս ալ բանթուֆլա չունի։

— Չույգ մ՝ալ անոր համար կ՝առնենք, ես ալ կ՝ուզեմ, որ ամեն բան կանոնավոր ըլլա։