Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չմոռնանք նաև ըսելու, թե ես առավոտները կաթով սուրճ կը խմեմ։

— էյ, քեզի մի՛ խմեր ըսող կա՞։

— Սանքի ըսելիքս սա է, որ բան մը չմոռնանք քի վերջեն պղտիկություն մը չըլլա։

— Անանկ է յա՛։

— Ահա ամենը ասոնք են, վաղը ղրկե, որ մինչև կիրակի աղվոր մը պատրաստվիմ և կղզի երթամ։

— Ես ալ հետդ պիտի գամ յա՞։

— Հարկավ. առանց քեզի կերթա՞մ. բայց, նայե որ քովս՛ չնստիս, հետս չխոսիս, ինձի աչք չընես, որպեսզի չըլլա թե մեկը տեսնե ու կասկածի։


ԳԼՈԻԽ Ե

— Ապրիս օրիորդ, ապրիս...

— Ի՞նչ կա։

— Ի՞նչ պիտի ըլլա, երեկ գոնե անգամ մը երեսս նայելու չէի՞ր:

— Երեսդ նայելուս պես քովիններս շուտով պիտի իմանային իրարու սիրահարած ըլլալնիս։

— Ըսել է որ օրիորդ, այս հաշվով ամենևին ինձի չպիաի նայիս։

— Չպիտի նայիմ հապա, քեզի ալ կաղաչեմ, որ դուն ալ չնայիս ինձի։ Ասկից զատ, հետս ալ մի խոսիր, որովհետև մեկը տեսնելուն պես օձիքնիս ձեռք կուտանք։ Թե որ զիս սրտանց կսիրես ուզածներս ա՛ռ ու ժամանակին ղրկե՛. ուրիշ բանի մի՛ խառնվիր։

— Հետդ չխոսելեն ու երեսդ չնայելեն ետքը հոս գալն ալ պարապ բան է։ Հրամանքնիդ ինչ որ կ՛ուզեր նե ցուցակ մը շինեցե՛ք, ղրկեցեք մեզի, մենք ալ ինչ որ ուզեր եք նե՝ կառնենք կը ղրկենք անանկ չէ՞։

— Անանկ է յա՛, ճշմարիտ սիրահարությունն ալ ասանկ կ՚ըլլա:

— Իրարու երես չնայելով, այնպես չէ՞։

— Հապա հրամանքդ ինչ կարծեցիր, բանս գործս ձգեմ տե, մինչև իրիկուն հե՞տդ խոսիմ:

— Ես ալ առտվնե մինչև իրիկուն, շուկանե՛րը պարտիմ ամեն օր քեզի ֆիստան, պոթին և այլն և այլն առնելու համար:

— Աղջիկ մը սիրելու ելնելը դյուրի՚ն բան է. ի՛նչ կարծեցիր հապա։