Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տաս». — «Այսօր, վաղը» ըսելով հանգիստին կը նայի, կուտե, կը խմե և կը քնանա, դարձյալ կըսեն.— «Քարոզը ե՞րբ պիտի տար,— «Այսօր գործ ունիմ, գալ շաբթու ալ տեղ մը պիտի երթամ» ըսելով անցնելեն վերջը, օըմ'ալ թաղեցի մը. — վարդապետ, ինձի նայե, քարոզը ե՞րբ պիտի տաս մեզի, թե որ դուն դործ ունիս նե, ըսե ինձի ես երթամ, առնեմ, քեզի տամ, դուն ալ ժողովրդյան տուր» և այլն ըսելով կ՝սպառնա քիչ մը. մեր ատենաբանն ալ կը նայի, որ՝ ճար չկա, երեք տարի միջոցին մեջ մտիկ ըրած քարոզներովը բան մը կը շինե, ձեռքերը վեր կառնե, ոտքերը ասդին անդին կը շարժե, գավազանը գլխուն կը զարնե, վերջապես քարոզ մը կը խոսի. քարոզը գեշ չԷ եղեր, միայն թե վերջաբանով սկսեր, հառաջաբանով լմնցուցեր է. հիմա այդ վարդապետը ամեն գիշեր կերակուր ուտելու ատեն կըսե եղեր, «Հասարակաց կարծիքը առանց տաղանդի (այս մասին բացառությոլններ կան) վարդապետ ըլլալ, ուտել, խմել, պառկիլ, քնանալ և ստակ վաստակիլ է եղեր»։

Թե որ Ընդհանուր ժողով մտնենք շատ մը աշխարհի թագուհիներ կը տեսնենք հոն։ Որքան երեսփոխան այնքան ալ աշխարհի թագուհի (թեպետ և էրիկ մարդու հագուստով), ըստ որում անոնց յուրաքանչյուրն թագի մը կամ քաղաքի մը հասարակաց կարծիքն է: Թե որ մեկ թագուհին այդքան վնասներ տա ազգին, երևակայե թե անոնց վաթսունը, յոթանասունը թե որտեղ մը հավաքվին, ինչ ձուն չեն կրնար բերել ազգին գլխուն։

Ուստի հայոց հասարակաց կարծիքը, երեսփոխան ընտրվիլ, առանց ուրիշի ըսածը մտիկ ընելու, իր ըսածը, ուղիղ կամ սխալ, ընդունել տալու աշխատիլ, մեկ խոսքով ազգը կործանել ըսել է եղեր:

Եթե այս է հասարակաց կարծիքը գրկվելու բան մը չէ:

Ավելորդ է ըսել, որ աշխարհի թագուհին պաշտել կերևակայենք, մինչդեռ տեսածնիս անոր ստվերն է...։