Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԴՈԻՍ ԳԼԽՈՒՆ ՎՐԱ ՃԵՐՄԱԿ ՄԱԶ ՉՁԳԵԼՈԻ ՄԻԱԿ ԴԵՂ

Մինչև հիմա երևցած դեղերեն ամենեն աղեկն ու ընտիրե է և Բարիզի ճարտարագործական գիտությանց ընկերութենեն շքադրամով ալ վարձատրված Է։

Այս դեղը անանկ դեղ մԷ, որ ճիշտ պզտիկ ունելիի կը նմա՚նի անունն ալ մազխիլ է։ Գործածելու եղանակն ալ խիստ դյուրին է՝ Աստուն՝ անկողինե ելածիդ պես սուրճ չխմած ու բան մը չկերած այս մազխիլը կառնես, դիմացդ ալ հայելի մը կը դնես ու գլխուդ վրա որչափ ճերմակ մազ կա նե՝ ամենն ալ մեկիկ մեկի կը քաշես: Քաշելեն վերջը վրան ջուր ալ կրնաս խմել, կերակուր ալ կրնաս ուխտել, բնավ չվնասեր։ Այս գործողությունը ամեն առտու կրկնելու է, մինչև որ ճերմակ մազ չմնա։ Բայց որովհետև անդին մնացած սև մազերն ալ ճերմկնալ պիտի սկսին, անոնց ալ ճերմկնալուն առաջքըն առնելու համար մեկ կողմեն կ՚սկսիս զանոնք ալ քաշել, և այս կերպով քիչ ժամանակին մեջ գլուխդ մազ չմնար ու ճերմկնալու վախ ալ չես ունենար։

Այս դեղը ամենեն աժանն ու ամենեն կարճ ճամբան է։