Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիմացը անցած պեխերը մորուքը ածիլելու պիտի զբաղի, և այս ածիլյալ մազերն ալ ի՞նչ շուտ կը բուսնին։ Հայելիին դիմացը շատ կենալով ալ այս երիտասարդները օրիորդաց պես մոտայի գիտության մեջ նորանոր գյուտեր պիտի ընեն, մինչև որ սեռերու մեջ շփոթություն մը ձգես։

Երևակայե՛ անգամ մը, ընթերցո՛ղ Մեղուի, քիչ ատենեն եթե 25 տարեկան երիտասարդ մը տեսնաս, որ ոչ պեխ ունի քթին տակը, ոչ մորուք ունի կզակին տակը, որուն կուրծքին կեսը բաց Է, թևերը զայն թևնոցներ դնելով, մինչև արմուկը ցույց կուտա, քեզի կ՝ըսեմ ընթերցող, երբ այս երիտասարդը սկարբին կոշիկ կը հագնի, սեթրիին տակը խըչլըխ դրած երեսը բուտռա քսած կամ կարմիր ներկած, գլուխը բացած ու երկնցած մազերը վզին շուրջը տարածած իր տանը դռանը առջև կայնած Է, պահ մը չպիտի կասկածիս, որ ասիկա կրնա սեթրի բանթոլ հագած օրիորդ մը ըլլալ, եթե ասանկ կասկած մը ունենաս ո՞վ պիտի կրնա զքեզ մեղադրել։

Կամ եթե տեսնես 22 տարեկան աղջիկ մը, որ դեռաբույս պեխեր ունի, գլուխը բացած Է, վզնոց ու թևնոց կը դնե, փողպատ կը կապե, աչքը ակնոց անցուցած Է, ձեռքը պաստոն կամ մեծկակ սև հովանոց մը առած Է, ականջը օղ չունի, Էրիկ մարդու պես կը քալե, անոնցմե զանազանվելու համար միայն շրջազգեստ մը հագած Է, առաջին անգամ չպիտի՝ կասկածիս որ քու տեսածդ երիտասարդ մը կրնա ըլլալ։

Ընթերցող, շատախոսութենե չեմ ախորժիր, անոր համար Է, որ հոդվածս կնքել կ՝ուզեմ։

Իգական ու արական սեռերը իրարու հետ շփոթելու կամ արդի արական սեռը արդի իգական սեռին և արդի իգական սեռը արդի արական սեռին բոլորովին նմանցնելու համար բնական Է, որ առաջին անգամ քանի մը դժվարություններ ծագին, որոնց գլխավորն Է կանանց պեխերուն Էրիկ մարդոց պեխերուն չափ մեծնալու անհարմարությունը, սակայն կը հուսացվի, որ այս անտեղության առաջքն ալ առնվի։ Մանզումեն, որ կանանց նորանոր ճաշակներն ու փափագները լիովին լեցնելու համար մոտայի թերթ մը պիտի հրատարակեմ, այս կետը նկատողության առնելով անշուշտ մեր սիվիլիզե օրիորդաց պեխերը երկնցնելու դեղ մալ պիտի տա: Այս առթիվ կը խնդրենք նաև Փանոսյան Էֆենտիեն, որ եթե ժամանակը ներե երիտասարդսաց համար ալ մոտայի թերթ մը տրատարակելու ձեռնարկե: