Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Գ. Հոդվածս լմնընելով, սիկառ մը ծխելու զբաղած միջոցիս քիչ շատ նորասեր բարեկամ մը ինձ տեսության գալով գաղիերեն թերթ մը ներկայացուց, որուն այլևայլ լուրերուն շարքին մեջ սա ուրախառիթ լուրը կար, ղորն որ հոս կը թարգմանենք մեր օրիորդաց օգտակար ծառայություն մը ընելու հուսով։

«Հյուսիսային Ամերիկայի Ֆլորիտա նահանգին մեջ 27 տարեկան կնոջ մը կզակին վրա երկու մատի երկայնությամբ մորուք մը բուսեր է, բայց ասիկա բնական չերևալով, գիտնականք կը հավաստեն, թե ասիկա անտարակույս արվեստի արդյունք է, այսինքն բան մը ըսելով բուսած բան մըն է»։

Աչվընիդ լույս օրիորդներ, գործերնիդ հաջող, խելքերնիդ գլուխնիդ ժողվեցեք, պարոններ, իգական սեռը ձեզի պիտի հաղթե