Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ ուրիշ մը երեսդ նայելուն պես էրիկդ կը բարկանա եղեր և այս պատճառավ թող չի տար եղեր, որ մեկան տունը այցելության երթաս: Անցյալ շաբթու գիշեր մը տուն մը հյուր գացեր եք եղեր, հոն շատ մը երիտասարդներ կան եղեր, քեզի ալ հրավրեր են եղեր, որ բոլքա մը խաղաս հետերնին. Էրիկդ թող չէ տվեր եղեր, դուն ալ տունը դարեր մինչև առտու լացեր ես եղեր, աչքերդ կաս կարմիր կտրեր են եղեր, նույն օրը կերակուր չես կերեր եղեր...։

Կաղաչեմ, տիկին, զիս ալ մի՛ լացներ, ասանկ սրտաճմլիկ խոսքեր մըներ, դյուրազգաց... սիրտ մը ունիմ, ես ալ կսկսիմ հիմա լալ։

Հետևյալ օրը հայելին նայեր ես եղեր, և դեմքիդ գույնը բոլորովին փոխվեր Է եղեր, աղվորությունդ գացեր Է եղեր...։

Աղեկ ա՛, Էրիկդ նախանձոտ չըլլար ասկե վերջք։

Ուրիշ անդամներ քորսեդ նեղ կուգա եղեր, նույն օրը դրեր ես նե՝ լայն եկեր Է եղեր և ասկեց հասկցեր ես եղեր, որ նիհարցեր ես. նիհարեալդ հասկնալուդ պես դարձյալ լացեր ես եղեր, մազերդ փետտեր ես եղեր։

Աղեկ ա, մարդ չնայիր երեսդ, Էրիկդ ալ չնա խանձիր։

Ես քարե սիրտ մ՝ունիմ եղեր և քու ցավերուդ դարման մընել չեմ ուզեր եղեր։

Ա՛լ հիմա կը բարկանամ, տիկին, ինչ կ՝ուզես որ ըսեմ անանկ կնկան, մը՝ որ բոլքա մը խաղալ չկրնալուն համար, տուն երթա մինչև առտու լա, մազերը փետտե ու քորսեն լայն գա։ Տիկին, այդ խոսքերովդ ինքզինքդ մատնեցիր դուն, բոլքա չխաղալովդ ի՞նչ կորսնցուցիր, որ այնչափ վնաս տվեր ես անձիդ: Դուն խենթ մես եղեր տիկին, ներեցե՛ք համարձակությանս, և Էրիկդ իրավունք ունի եղեր նախանձոտ ըլլալու, և ես պիտի խրատեմ զինքը, որ ավելի նախանձոտ ըլլա։ Սըվոր նայե մեյ մը, բոլքա մը խաղալ չկրնալուն համար մազերը փետտեր Է և առանց ամչնալու ինձի ալ նամակ կը գրե, որ Էրիկը հարվածեմ։

Փառք տուր Աստուծո, որ Էրիկդ բարի մարդ մԷ եղեր, համբերող մԷ եղեր, եթե ես ըլլայի Էրկանդ տեղը տիկին, շաբաթ մը հաց չէի տար քեզի, սենյակի մը մեջ կը բանտարկէի զքեզ, աղվոր մը կը ծեծեի և դուրս կը վռնտեի։ Սըվոր նայե՛ մեյ մը, բոլքա մը չխաղալուն համար երթա մազերը փետտե։ Դուք, տիկին, ուրիշներուն բարի օրինակ ըլլալու տեղ, չար օրինակ կըլլաք, միշտ ձեզի պեսներն են, որ տան մը խաղաղությունը կը խռովեն, ընտանիք մը տակնուվրա կ՝ընեն։ Սըվոր նայե՛ մեյ մը, բոլքա մը չխաղալուն հա-