Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ացյելության գացի։ Տարիքը քսանի և քառասունի մեջ կորսված տիկին մը վերմակը գլուխը քաշեր բազմոցին վրա երկնցեր էր։ Հիվանդությունը հարցուցի նե՝ պատասխան տվին երսին, որ մազերը կը ցավին։ էհ, ըսի. անոր դեղը բան մը չէ։ Ինչ է ըսին։ Մազերը կտրելու է ըսի։ Դեռ այս խոսքը բերանս էր բժիշկը ներս մտավ, հիվանդին քովը գնաց, երակները քննեց, և քանի մը վայրկյան խորհելեն ետքը ապսպրեց, որ նոր ելած քափելոներեն հատ մը առնեն տաքցունեն ու հիվանդին գլուխը դնեն:

Այս դեղը լսելուս պես զարմացա մնացի, բայց զարմանքս շուտ մը խնդալու փոխվեցավ, երբ լսեցի որ հիվանդ տիկինը քանի մը շաբաթե ի վեր նոր քափելո կուզե եղեր։

Քաշվելու բա՞ն է աս. գիտցեք, օրիորդ, ասկից վերջը կարգվելու ելնող երիտասարդները ո՛չ թե միայն ստակ պիտի ուզեն, այլ ամուսնութենեն վերջը հիվնդցող տիկնաց բժիշկին ծախսը աղջկանը հորը կողմեն սորվելիքն ալ նշանտուքի օրը պիտի որոշեն, որովհետև առանց այս միջոցի, կարգվելնեդ ետքը ամեն օր հիվանդ պիտի ըլլաք։

Ներեցեք, օրիորդ, այսչափ համարձակորեն խոսելուս համար, դուք գիտցածնիդ չեք խոսիր նե՝ ես խոսածս գիտեմ։ Այս խոսքերը քեզի համար չեմ ըներ կոր, այլ բոլոր աղջիկներուն համար, որոնց մեջ հարկավ բացառություններ կան և դուք ալ այդ բացառությանց առաջինն ըլլալու պատիվն ունիք արդեն ձեր պարզասիրությամբը։ Նամակս կը վերջացնեմ օրիորդ և կաղոթեմ, որ քիչ ժամանակեն քեզի պես՝ գեշ բնավորություն, մոլություն և ստակ չունեցող երիտասարդի մը հետ ամուսնանալով համեստ ամուսնո մը տիկին ըլլալնեդ ետքը պարկեշտ զավակաց ալ մայր ըլլալու երջանկությունը ունենաք։

Հաճեցեք, օրիորդ, իմ սիրո ողջույններս մատուցանել ձեր ապառնի զավակաց, որով մնամ անոնց բարեկեցությանը

Աղոթող Մեղու